ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առուշանյանի վերաբերյալ որոշումը կհրապարակվի մոտ օրերս․ Hraparak.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Hraparak.am-ը գրել է.

Վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 26-ին  հրապարակելու է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով որոշումը։ Հիշեցնենք՝ թե դատախազությունը, թե պաշտպանական կողմը բողոքարկել էին առաջին ատյանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի որոշումը։

Առուշանյանի պաշտպաններից Սերգեյ Մարաբյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ բողոքը քննվել է գրավոր ընթացակարգով, դատավորը եղել է Մնացական Հարությունյանը։

Փաստաբանը նշեց, որ դատախազությունը պահանջում է Վերաքննիչ դատարանից ամբողջական պատիժ նշանակել․ «Վեց ամսից ավելի մաս կա որոշման մեջ, որը պայմանականորեն չի կիրառվել, դատախազությունը ուզում է, որ այդ պայմանական չկիրառված  մասը վերացվի եւ գումարվի այս փոփոխված պատժի չափին։ Մենք գտնում ենք, որ այստեղ կա օրենքի հետադարձ ուժի հետ խնդիր, եւ կարծում ենք՝ իր վրա պետք է տարածվի այն օրենքները, որոնք գործել են հանցանք կատարելու պահին, իսկ այն օրենսգրքով որեւէ հնարավորություն չկար որեւէ պատիժ փոխելու»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին դատարանը Գորիսի քաղաքապետի դատավճիռը փոխեց եւ հետաձգված պատիժն ու պաշտոնավարումը 5 տարով դադարեցնելու փոխարեն նրան դատապարտեց 1 տարի 8 ամիս ազատազրկման։ 33-ամյա Առուշ Առուշանյանը բանտ կտեղափոխվի, երբ որոշումն ուժի մեջ մտնի, այսինքն` երբ անցնի մյուս դատական ատյաններով։

Գորիսը 7 տարի կառավարող քաղաքապետը դեռ 2022-ին էր մեղավոր ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինքնիրավչության եւ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու համար։ Դատավճիռն ուժի մեջ էր մտել այս տարվա հուլիսին։ Նրան 5 տարի ժամկետով արգելվել է զբաղեցնել համայնքապետի պաշտոնը։ Պրոբացիայի ծառայությունը դիմել էր Գորիսի ավագանուն, որ քաղաքապետի լիազորությունները դադարեցվեն, ավագանին հրաժարվել էր պաշտոնանկ անել քաղաքապետին, հիմնավորել էր, որ նման լիազորություն չունի։ Դրանից հետո Պրոբացիայի ծառայությունը դիմեց դատարան, պահանջելով Առուշանյանի՝ 5 տարով պաշտոնը թողնելու պատիժը փոխարինել ազատազրկմամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular