ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրապարակվել են նացիստական ստորգետնյա քաղաքի լուսանկարները

ՖՈՏՈ

Լուսանկարիչ Սոլվեյգ Գրազեն լուսանկարներ է հրապարակել նացիստների ստորգետնյա վիթխարի բունկերից, որը տեղակայված է նիդեռլանդական նախկին ձկնորսական գյուղի մոտ:

Լենտա.ռու կայքը, հղում անելով  Daily Mail-ին, գրում է, որ բունկերը նախատեսված էր ավելի քան 3,3 հազար զինվոր տեղավորելու համար և կառուցվել է Նիդեռլանդների ռեյխսկոմիսար Արթուր Զեյզ-Ինկվարտի նախաձեռնությամբ: Ապաստարանում կան պահեստներ, առանձնասենյակներ և շոգեբաղնիք:

Բունկերը կառուցել են բանտարկյալները: Ներկայումս բունկերի մի մասը վերածվել է ռազմական թանգարանի և հասանելի է զբոսաշրջիկներին: Ադոլֆ Հիտլերի զորքերը Նիդեռլանդներ են ներխուժել 1940 թվականի մայիսի 10-ին: Պետությունն ազատագրվել է 1945 թվականի մայիսի 5-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular