«Կապահովի հաղթանակ ապագա մարտադաշտերում». Իսրայելն օգտագործելով գերհաղորդիչներ ստեղծել է քվանտային համակարգիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելը շահագործման է հանձնել երկրի առաջին 20 կուբիթանոց քվանտային համակարգիչը, որն աշխատում է գերհաղորդիչ տեխնոլոգիայով։ Ինչպես նշում է EDR Magazine հրատարակությունը, «քվանտային գերակայության» համաշխարհային մրցավազքը վերջին տարիներին արագացել է այդ ոլորտում բեկումնային հայտնագործությունների շնորհիվ, գրում է topwar.ru-ն: Իսրայելն այդ հարցում այժմ այն առաջատար երկրների շարքում է, որոնք կառուցում են քվանտային ենթակառուցվածքներ և համակարգիչներ, որոնք խոստանում են հեղափոխել հաշվողական տեխնոլոգիաները հետազոտության, պաշտպանության, արդյունաբերության և այլնի համար:
IAI կոնցեռնը մեծ ներդրումներ է կատարել այդ ոլորտում նախագծերում և ի վերջո կարողացել է ստեղծել տպավորիչ հաշվողական ներուժով երկրի առաջին քվանտային համակարգիչը: «Այդ զարգացումն Իսրայելին դնում է քվանտային հաշվարկների առաջնագծում», - ասվում է հրապարակման մեջ։ Ինչպես նշել է IAI-ն, նման առաջընթացը հնարավոր է դարձել պաշտպանական արդյունաբերության, ակադեմիաների, ստարտափների, արդյունաբերության և պետական կառույցների հետ սերտ համագործակցության շնորհիվ:
Ապագա մարտադաշտերում հաղթելու համար Իսրայելին անհրաժեշտ է առաջադեմ տեխնոլոգիաներ: IAI-ի առաքելությունն է մեկ քայլ առաջ լինել հակառակորդներից, կանխատեսել առաջացող սպառնալիքները և լուծումներ մշակել նախքան այդ սպառնալիքների իրականանալը: Կառավարությունը նշել է, որ ստեղծված քվանտային համակարգիչը շարունակում է կատարելագործվել և ունի հսկայական տեխնոլոգիական ներուժ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը