ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերչակի յուղը՝ խնամքի հրաշալի միջոց

ՖՈՏՈ

Գերչակի յուղը հատկապես օգտակար է մազերի համար։ Օգնում է մազաթափության, թեփի դեպքում, փարթամացնում է մազերը, խտացնում դրանք։ Այն նաեւ խտացնում է թարթիչները։

Ձեռքերի մեջ մի քիչ յուղ լցրեք, մազերին քսեք։ Շաբաթ մեկ անգամ սա կրկնելու դեպքում մեկ ամսից շքեղ մազեր կունենաք։

Գերչակի յուղով եւ կեֆիրով դիմակ՝ մազերի համար

Մեկ բաժակ կեֆիրը դրեք եռման ջրով լի ափսեի մեջ, սպասեք, մինչեւ տաքանա, 5 կաթիլ գերչակի յուղ ավելացրեք, եւ խառնուրդը քսեք գլխին։ Կապեք գլուխը տոպրակով, վրայից սրբիչով փաթաթեք։ 30 րոպեից լվացեք մազերը։

Բամբակով գերչակի յուղը քսեք թարթիչներին՝ քնելուց առաջ։ Կրկնեք շաբաթը մեկ անգամ։

Դիմակ՝ դեմքի համար

Գդալը պահեք կրակի վրա, մինչեւ տաքանա, հետո դրա մեջ գերչակի յուղ լցրեք, եւ մերսման շարժումներով քսեք դեմքին։ 30-ից հետո հատկապես հիանալի է՝ կնճիռների դեմ պայքարում։

Աղբյուրը՝ Henaran.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular