ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրագնդի խորքերում մաքուր վառելիքի հսկայական պաշարներ կան. դրանք հարյուրավոր տարիներով էներգիայով կապահովեն մարդկությանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գիտնականները կարծում են, որ մեր մոլորակի խորքերում թաքնված է տրիլիոնավոր տոննաներով ջրածին, որը թույլ կտա մարդկությանը հրաժարվել հանածո վառելիքից, սակայն առայժմ հայտնաբերվել է այդ կարևոր տարրի պաշարների միայն աննշան մասը, գրում է focus.ua-ն:

Երկրի մակերևույթի տակ թաքնված է մոտավորապես 6,2 տրիլիոն տոննա ջրածին, կարծում են գիտնականները: Դա մոտավորապես 26 անգամ ավելի է, քան նավթի քանակությունը, որը դեռ մնում է հողում: Բայց այն, թե որտեղ են գտնվում ջրածնի այդ բոլոր պաշարները, գիտնականները դեռ հստակ չգիտեն, քանի որ նրանք հայտնաբերել են միայն մի քանի այդ արժեքավոր տարրով պահեստարաններ: Գիտնականները կարծում են, որ այդ ջրածնային պահեստարանների նույնիսկ փոքր մասի շահագործումը կարող է մարդկանց ազատել ավելի քան 200 տարի շարունակվող հանածո վառելիքից կախվածությունից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular