ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պորոշենկոն չորրորդ տեղն Է զբաղեցրել ամենահարուստ ուկրաինացի պաշտոնյաների վարկանիշում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը 99 ընկերությունների սեփականատեր Է, միայն չորրորդ տեղն Է զբաղեցրել ամենահարուստ պետական ծառայողների վարկանիշում: Այն կազմել Է ուկրաինացի պաշտոնյաների հայտարագրերի մոնիթորինգի ծառայությունը՝ OpenDeclarationBot-ը: 
Առաջին հորիզոնականում հայտնվել Է Կորովոգրադի մարզային խորհրդի՝ «Ընդդիմադիր դաշինքից» պատգամավոր, «Ուրան» մասնավոր ձեռնարկության ղեկավար Ալեքսանդի Ցապյուկը՝ ավելի քան 2 մլրդ գրիվնա (74 մլն դոլար) կարողությամբ, որը նշված Է հայտարարագրում: 1,575 մլրդ գրիվնայով (58 մլն դոլար) երկրորդ տեղում Լվովի մարզի ոստիկանության պահապան ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Բոլյակն Է, երրորդում «Պյոտր Պորոշենկոյի դաշինքից» Գերագույն ռադայի պատգամավոր Բոգդան Դուբնեւիչն Է՝ 911,3 մլն գրիվնա (շուրջ 29 մլն դոլար) կարողությամբ: Պյոտր Պորնշենկոն հայտարարագրել Է 789,6 մլն գրիվնա (29 մլն դոլար) եւ հայտնվել չորրորդ դիրքում:
Պետական ֆիսկալ ծառայության (ՊՖԾ) տվյալներով, Ուկրաինայում միլիոնատերերի թվաքանակն անցյալ տարի 2015 թվականի համեմատությամբ կրճատվել Է 24 տոկոսով: Միլիոնատերերի մեծ մասն ապրում Է Կիեւում՝ 1686 մարդ, Խարկովի մարզում՝ 287, Դնեպրոպետրովսկի մարզում՝ 216, Օդեսայի մարզում՝ 211: Բայց, չնայած միլիոնատերերի թվաքանակի կրճատմանը, նրանց եկամուտների ընդհանուր գումարը 2015 թվականի համեմատությամբ աճել Է 13 տոկոսով կամ 3,2 մլրդ գրիվնայով:
Forbes հանդեսի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում  2017 թվականին տեղ են գտել վեց ուկրաինացի միլիարդատերեր: Ուկրաինայի քաղաքացիների շրջանում առաջին տեղը, բայց ընդհանուր ցուցակում 359-րդը, զբաղեցնում Է CKM խմբի սեփականատեր Ռինատ Ախմետովը, որի կարողությունը հանդեսը գնահատել Է 4,6 մլրդ դոլար: Մեկ տարի առաջ նրա կարողությունը կրկնակի պակաս Էր՝ 2,3 մլրդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular