Խոշոր ավտովթար Երևանում. Հերացու թունելի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու BMW-ն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոց տանող ճանապարհահատվածում՝ թունելի սկզբնամասում, բախվել են Mercedes մակնիշի 35 DL 990 համարանիշի և BMW մակնիշի 34 ՕZ 651 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ Պաշտպանության նախարարության աշխատակիցները, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել, մինչև ժամանել են բժիշկները։
Շարունակությունն՝ այստեղ.