ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զելենսկին մերժել է հրադադարի առաջարկը. ՌԴ ԱԳՆ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ում նախագահական ժամկետը լրացել է մայիսի 20-ին, մերժել է Սուրբ Ծննդյան տոներին հրադադարի մասին Բուդապեշտի առաջարկը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, գրում է Forbes-ը։

«ԵՄ-ում Հունգարիայի նախագահության ավարտին մենք նոր քայլեր ձեռնարկեցինք հանուն խաղաղության: Մենք առաջարկել ենք հրադադար հաստատել Սուրբ Ծննդին և գերիների մեծամասշտաբ փոխանակում։ Զելենսկին այսօր մերժեց և բացառեց դա։ Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք»,- գրել է նա սոցցանցերից մեկում։

Իր հերթին, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ Օրբանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ բարձրացրել է Սուրբ Ծննդյան հրադադարի և գերիների մեծ փոխանակման հնարավորությունը, որից հետո Հունգարիայի կառավարությունը կապ է հաստատել Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի և ղեկավարի հետ։ 

«Շատ ցավալի է, որ նախագահ Զելենսկին հրապարակային ուղերձում ի վերջո բացառեց այս հնարավորությունը և մերժեց այն ամենը, ինչ քննարկվել էր առավոտյան», - ասել է Սիյարտոն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular