ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնաթիռում 117 ուղևոր կա․ ինչու՞ է ՀՀ-ից մեկնող ինքնաթիռը պտտվում օդում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևան–Նիժնի Նովգորոդ թռիչքը («Շիրակ ավիա») մոտ 2 ժամ է, ինչ պտտվում է ՀՀ տարածքում, տեղեկանում ենք Flightradar–ից։

«Խնդիրը կապված է փքման համակարգի հետ, որը բարձրություն հավաքելու համար է։ Լուրջ խնդիր չէ։ Անձնակազմի հետ կապի մեջ ենք։ Հիմա օդանավը պտտվում է, որ բավական քանակությամբ վառելիք սպառի, որպեսզի վայրէջքի համար բավարար քաշ ունենա և անվտանգ իջնի «Զվարթնոցում», – ArmeniaSputnik–ին ասաց «Շիրակ ավիայի» գլխավոր տնօրեն Լևոն Քարամյանը։

Ինքնաթիռում կա 117 ուղևոր։

Նա վստահեցրեց, որ պահեստային ինքնաթիռը սպասում է օդանավակայանում` նոր անձնակազմով, ուղևորներին անվտանգ տեղափոխելու համար։



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular