ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրվա աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում պահպանել դիվանագիտական դիրքորոշումը, թիմային ոգին, գործընկերային հետաքրքրությունները: Չարժե ձգտել առաջին պլան, եթե տվյալ պահին ձեր տեղը թիկունքում է: Կարևոր է օրինականությունը և կարգապահությունը: Չարժե գործել առանց ընկերների և գործընկերների իմացության: Գործընկերը կկիսվի ձեզ հետ իր հաղթանակով, եթե վստահ է ձեզանում: Եթե բաժին ունեք ընդհանուր նախագծում, կստանաք այն ավելի ուշ:

Ցուլ

Ցուլերի համար այսօր մեծ դեր է խաղում էնտուզիազմը, երեկվա սցենարները շարունակելու հետաքրքրությունը: Հնարավոր է ներգրավվածություն ակտուալ հասարակական իրադարձություններին կամ գործընթացներին, որոնք տեղի են ունենում ձեր աշխատանքային կոլեկտիվում, մերձավոր շրջապատում: Նոր կամ ընդլայնված պարտականությունները կնպաստեն կարիերայի աճին՝ պայմանով, որ մեծ ծանրաբեռնվածություն չեն ստեղծում առողջության համար:

Երկվորյակ

Երկվորյակներին սպասվում է հաղթանակ, շահում կամ ուղղակի հաջողություն: Հարմար օր է ստեղծագործական զբաղմունքների, ազատ գործունեության, հետաքրքիր հանգստի, արկածների համար: Հնարավոր են հաջողություններ մարզչի, մանկավարժի դերում: Շատ հարցերում կկարողանաք ապավինել գործընկերոջ, կազմակերպության կամ ավագ ընկերոջ լուրջ աջակցությանը: Այսօր այն օրն է, երբ կարելի է նաև վստահել ճակատագրին:

Խեցգետին

Խեցգետիններին օրը տպավորությունների գերավելցուկ է խոստանում: Նշանակալի իրադարձություն կարող է տեղի ունենալ ընտանիքում կամ կոլեկտիվում, ձեր անձնական տարածքում: Հնարավոր են կարևոր փոփոխություններ հեռավոր հայրենիքում, ծնողների կամ ձեզ համար հեղինակավոր անձանք կյանքում: Կարող է ավարտվել երկար գործընթացի մի փուլը: Հնարավոր է վերանան անձնական կոնֆլիկտի համար պատճառները:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում ամբողջ թափով օգտագործել շփման շրջանակի, ազդեցիկ ծանոթների ընձեռած հնարավորությունները: Եթե շփվողականությունը ձեզ հատուկ չէ, արժե ավելի ակտիվ օգտագործել տեղեկատվական աղբյուրները: Կոնկրետ նպատակներ հետապնդող միջոցառումներն ավելի արդյունավետ կլինեն օրվա առաջին կեսին: Հնարավոր է հաջողությամբ ավարտել աշխատանքը, կատարել պատվերը: Արժե հետևել ինքնազգացողությանը:

Կույս

Կույսերին կարևոր է ճիշտ տնօրինել ունեցած միջոցները: Հաջողության համար կարող եք ստիպված լինել վճարել ծառայությամբ կամ շնորհակալությամբ: Չարժե տրվել փողերը քամուն տալու գայթակղությանը, եթե հնարավորություն ունեք ամրապնդելու նյութական հիմքը, բարեկարգելու բնակարանը կամ տարածքը: Բարդ աշախտանքն ավելի լավ է հանձնարարել ուրիշներին՝ լավ վարձատրության դիմաց, քան ինքնուրույն կատարել:

Կշեռք

Կշեռքներին աստղերը խորհուրդ են տալիս կանգ չառնել ձեռք բերածի վրա, քանզի այսօր կարելի է շատ բանի հասնել, զգալի առաջընթաց ունենալ: Առավելագույն վերելքը և հաջողակությունը սպասվում է օրվա առաջին կեսին: Միևնույն ժամանակ, արժե հաշվի առնել հնարավոր կողմնակի երևույթները՝ կապված տարվածության, գերհոգնածության հետ: Չարժե ուրիշներին պարտադրել ձեր հայացքները, սովորություններն ու բարեգործությունները:

Կարիճ

Կարիճները հաջողությամբ կավարտեն գործընկերային աջակցություն, իրավաբանական ուղեկցում, գաղտնի հովանավորություն պահանջող գործերը: Կարելի է հարթել նուրբ հարցը՝ օգտագործելով կապերը: Եթե գործերը հաջող են ընթանում, վտանգ կա տարվելու, լիազորությունները գերազանցելու, ընկերությունը, վստահությունը, հյուրընկալությունը չարաշահելու: Օգտվելով ոչ ստանդարտ ալիքներից՝ չարժե խախտել հավասարակշռության օրենքը:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում կորցնել ինքնատիրապետումը և լավի նկատմամբ հավատը: Այսօր կասկածներին, գրգռվածությանը, հոգնածությանը հակադրելու բան ունեք: Ընկերները կամ անտեսանելի ուժերը կօգնեն լուծել խնդիրը կամ դիմանալ ծանր շրջանում: Չարժե վախենալ անձնական, գործընկերային կամ թիմային ճգնաժամից. այժմ այն լավ փոփոխությունների սուրհանդակը կլինի, կարող է կամուրջ դառնալ ավելի բարեհաջող շրջանի միջև:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին աստղերը խորհուրդ են տալիս երկու անգամ մտածել, թե արդյոք արժե ներգրավվել այս կամ այն արկածախնդրությանը: Եթե խնդիրը լուծված է կամ պահը բաց է թողնված, ավելի լավ է սպասել ստվերում, միջոցներ ձեռնարկել հաջողության ամրապնդման և վիճակի կայունացման համար: Անհաջողության դեպքում արժե ընդունել պարտությունը, զսպել ամբիցիաները և սպասել իրադարձությունների հաջորդ հաջող ընթացքին:

Ջրհոս

Այսօրվա դրական միտումները Ջրհոսների համար միաժամանակ ավելի լավ ապագայի սուրհանդակը կլինեն: Արժե ի գիտություն ընդունել հետաքրքիր հնարավորությունները, բացվող ուղիները. բացառված չէ, որ արդեն մի քանի օրից ամբողջությամբ ներգրավվեք նոր հեռանկարային գործին, սրընթաց կերպով ընթանաք հաջողության և ցանկությունների իրագործման ճանապարհով: Նույն պատճառով աստղերը խորհուրդ չեն տալիս շտապեցնել իրադարձությունները:

Ձկներ

Բարդ իրավիճակում Ձկներն ընտրություն կունենան տրտմության և լավատեսության միջև: Արժե հավատալ ճգնաժամից հաջող ելքին: Իրերի նկատմամբ դրական հայացքը գերակշռող կլինի, եթե չկորցնեք կապը մարդկանց, արտաքին աշխարհի հետ: Չարժե փորձարկել ձեր ամրությունը՝ բոլոր խնդիրները լուծելով անձամբ, եթե կարող եք աջակցություն ստանալ: Եթե գործը չի կարելի թողնել վաղվան, իսկ ինքնազգացողությունը թույլ է տալիս ռիսկի դիմել, կարելի է նաև վաբանկ գնալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular