ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական կոնտեքստով ճնշումները շարունակվում են. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ համարում մենք տեղեկացրել էինք, որ օրերս բուժզննում անցնելու նպատակով փոխգնդապետ Նաիրա Գևորգյանը գնացել է Կենտրոնական զինվորական հոսպիտալ, սակայն նրան արգելել են մուտք գործել անգամ դրա տարածք: Պատճառաբանել են՝ հրաման ունեն թույլ չտալու նրա մուտքը հոսպիտալ: Տեղեկությունը հաստատել էր Գևորգյանը՝ նշելով, որ, իր կարծիքով, պատճառն իր քաղաքական հայացքներն են, ու ցանկանում են իրեն հոգեբանորեն ճնշել: Բանն այն է, որ նա «Համահայկական ճակատ» շարժման անդամ է:
 
Այս հրապարակումից հետո «Փաստը» ստացել է մի շարք տեղեկություններ, որ Գևորգյանի օրինակը եզակի չէ. նման առնվազն տասը օրինակի մասին են մեզ տեղեկացրել, երբ միայն վերջին մեկերկու ամսում թույլ չեն տվել մտնել զինվորական հոսպիտալ, և ոչ միայն: Ավելին, նախօրեին մենք տեղեկություն ստացանք, որ նույն հոսպիտալի բժիշկներից մեկի հետ աշխատանքային պայմանագիրը չի երկարաձգվել՝ դարձյալ քաղաքական ենթատեքստով: Ընդ որում, տվյալ բժշկուհին, որ խնդրեց չհրապարակել իր անունը, նշեց, որ ինքը որևէ կուսակցության անդամ չէ, ուղղակի իրեն «մեղադրել» են «Համահայկական ճակատի» անդամներից մի քանիսի հետ ընկերական շփումներ ունենալու մեջ:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular