ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ էր կտակել Սարոյանը մահվանից առաջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը: Ամենուրեք փնտրիր բարին ու հենց հայտնաբերես, հանիր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ և չամաչի ինքն իրենից...»,- այս խոսքերը մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի «Քո կյանքի ժամերը» պիեսից են, որի համար նա արժանացել է Նյու Յորքի քննադատների և Պուլիցերյան մրցանակների:
Սարոյանը, սակայն հրաժարվել է 10 հազար դոլար մրցանակից՝ պատճառաբանելով, որ պետությունը չպիտի խառնվի գրականության գործերին:
«Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ, բայց ես ինձ համարում եմ հայ գրող: Լեզուն, որով գրում եմ, անգլերենն է, միջավայրը, որ նկարագրում եմ, ամերիկյան է, իսկ ոգին, որ ինձ մղում է գրելու, հայկական է: Ուրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին»,- իր մասին ասել է Սարոյանը:
Սարոյանը պատմվածքի ժանրը հարստացրել է սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկայով, մարդու, մարդկայինի, բարոյականության մասին թարմ ասելիքով: Նրա հերոսներից շատերը հայեր են, որոնք ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային սովորույթներով ու բարքերով, հայրենիքի պատմական հիշողությամբ:
Սարոյանի առավել ճանաչված գործերից են «Իմ սիրտը լեռներում է», «Կյանքիդ ժամանակը», «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ», «Կոտորածն մանկանց», «Խաղողի այգին», «Մի գավաթ բարություն» դրամաները:
Արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանի կարծիքով` Սարոյանը կարող է դառնալ ցանկացած ազգի հոգևոր ու մշակութային մաքրագործման, վեհացման խորհրդանիշ. «Սակայն, այս գիտակցումը դեռ ամրագրված չէ մեր մեջ, մեր հասարակությունը լիովին չի արժևորում կամ չի կարևորում Սարոյանի բացառիկ երևույթ լինելը ոչ միայն հայ ազգի մշակութային համատեքստում, այլև՝ համաշխարհային գրականության»:
Մահից առաջ կտակել է, որ իր աճյունի մի մասը թաղվի հայրենի հողում: Գրողը մահացել է Ֆրեզնոյում, նրա աճյունի մի մասը թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular