ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում ստացիոնար կառույցների համար անօդաչու սարքերից պասիվ պաշտպանություն են մշակել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուս ինժեներները հարձակողական անօդաչու թռչող սարքերից ստացիոնար կառույցները պաշտպանելու ևս մեկ միջոց են մտածել, գրում է overclockers.ru-ն։ Խոսքը հարվածային բեռնվածքին հակազդելու պասիվ այն մեթոդի մասին է, որը շինությունները պաշտպանում է անօդաչուների տիպի կինետիկ բախումներից։ Դրա համար նրանք պողպատե ցանց են ստեղծել հատուկ ամուր մալուխներով, որոնք միասին կարող են դիմանալ բազմատոննանոց բետոնե բլոկի քաշին:  Ինչպես բացատրել են համակարգի ստեղծողները, գաղափարն այն է, որ ընդհանուր կառուցվածքը, որը բաղկացած է հունական օմեգա տառի տեսքով ցանցերից, կարող է հանդիսանալ կառույցները պաշտպանելու օպտիմալ միջոց:

 Փորձարկումներից ստացված տեղեկատվության համաձայն նման ցանցային ծածկույթը կարող է դիմակայել 60 կգ կշռող և մինչև 150 կմ/ժ արագություն ունեցող ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի հարձակումներին:  Համակարգն ինքնին, որը բաղկացած է մալուխային ցանցից, արդեն իսկ փորձարկվել է մերձմոսկովյան ուսումնական հրապարակներից մեկում և ապացուցել է իր արդյունավետությունն ու ուժը ծանր փորձարկումների ժամանակ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular