ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սանիթեք»-ը պարզաբանում է. ընկերության աղբամանները բացարձակապես անվտանգ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com/«Սանիթեք» ընկերությունը, անդրադառնալով Տիգրան Մեծի 22 հասցեում բնակիչների անզգույշ վերաբերմունքի հետևանքով հալված աղբամանի դեպքին և այդ մասին մամուլում տեղ գտած հրապարակմանը, տեղեկացնում է, որ ընկերության բոլոր աղբամանները բացարձակապես անվտանգ են և պատրաստված են չհրդեհվող նյութից։ Գերմանական արտադրության աղբամանները պատրաստված են հատուկ տեսակի պլաստիկից, որը, ենթարկվելով հրաջերմային ազդեցության ոչ թե այրվում է, այլ՝ միայն հալվում։ Այդպիսով հալվող աղբամանը որևէ վնաս չի կարող հասցնել մոտակա ծառերին կամ այլ օբյեկտների, և աղբամանից կրակի տարածման հավանականություն չկա, եթե չկան դրան նպաստող արտաքին գործոններ կամ միջամտություն։ Իսկ աղբամանի հալվելու դեպքում վնաս է հասցվում միայն Սանիթեք ընկերությանը և օդի մաքրությանը։

Նշենք, որ աղբամանի այրման վերոնշյալ դեպքի, ինչպես նաև նախկինում եղած բոլոր դեպքերի պատճառը եղել է անզգույշ վերաբերմունքը, երբ քաղաքացու կողմից աղբաման է նետվել այրվող ծխախոտի մնացորդ կամ այլ տեսակի այրվող իր: Սանիթեք ընկերությունը հորդորում է և կոչ անում բոլոր բնակիչներին ավելի պատասխանատու և հոգատար վերաբերմունք ցուցաբերել աղբամանների նկատմամբ, քանի որ դրանց այրվելու դեպքում ընկերությունը լրացուցիչ ֆինանսական կորուստներ է կրում։ Մինչդեռ վնասված աղբամանների փոխարինմանը հատկացվող գումարը կարող էր ուղղվել սանիտարական մաքրման հանրային ծառայության ոլորտի զարգացմանը և կատարելագոծմանը։

Հիշեցնենք նաև, որ աղբամանների տեղադրման վայրը որոշվում է տվյալ վարչական շրջանի թաղապետարանների հետ համատեղ՝ հաշվի առնելով ոլորտի համար սահմանված մի շարք չափորոշիչներ՝ տվյալ տարածքում բնակչության խտությունը, որոշակի հեռավորությունը բնակելի շենքերից և այլն։

Ներկայումս Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում տեղադրված է 8․400 աղբաման։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular