ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկական զինուժը ցանկացել է ոչնչացնել Ադրբեջանի ՊՆ նախարարի ուղղաթի՞ռը. ադրբեջանական մամուլ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.
Մայիսի 15–ի լույս 16–ի գիշերը Ադրբեջանը նորից կոպտագույն ձևով խախտել էր հրադադարի ռեժիմը: Այս անգամ նրանք կիրառել էին «Սպայկ» տեսակի կառավարվող հրթիռներ և խոցել հայկական «ОСА» զենիթահրթիռային համակարգի լիցքավորող մեքենան: Խոցված տեխնիկայի առումով սա կարելի է համարել անցած տարվա ապրիլից հետո ամենալուրջ սադրանքը: Ընդ որում, ադրբեջանական բոլոր կայքերում նշվել է, որ ոչնչացվել է ամբողջ համակարգը, ներառյալ այն սպասարկող անձնակազմը, որը սովորաբար բաղկացած է լինում 5 հոգուց: Հայկական կողմը, սակայն, հերքել է այդ տեղեկատվությունը` նշելով, որ մարդկային կորուստներ չունենք, իսկ համակարգից խոցվել է միայն լիցքավորող մեքենան:
«ОСА» համակարգերը հակաօդային պաշտպանության համակարգեր են, դրանց միջոցով վերահսկվում է օդային տարածքը: «ОСА»–ն ընդունակ է թիրախները հայտնաբերել մինչև 45 կմ շառավիղով հեռավորության վրա: Իսկ առավելագույն խոցման հեռավորությունը 9–10 կմ է: Մայիսի 15–ին շփման գծի Ֆիզուլի–Խոջավենդ ուղղության վրա մեր ուժերը «ОСА»–ն տեղափոխել են նոր դիրք: Այդ ուղղությամբ մեր ուժերը փորձել են կանխել հնարավոր վտանգները, թե վերահսկել ադրբեջանական ԱԹՍ–ների հնարավոր գործողությունները, «ռազմական գաղտնիք է», մեզ փոխանցեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ Ադրբեջանի ՊՆ–ի` հայկական ուժերը փորձել են վերահսկողության տակ առնել այդտեղի օդային տարածքը: Ուստի «հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով» համակարգը ոչնչացվել է: Սա նրանց պաշտոնական դիրքորոշումն է:
Իսկ ոչ պաշտոնականը շատ ավելի ուշագրավ է:
Բանից պարզվում է, որ մերոնք նպատակ են ունեցել խոցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի ուղղաթիռը:
Այս միտքը ադրբեջանական կողմը հղացել է այն բանից հետո, երբ պարզել են, որ համացանցում կան բազմաթիվ տեսագրություններ, որոնցից պարզ է դառնում, որ «Ղարաբաղի հայ ահաբեկիչները ուշի ուշով հետևում են Ադրբեջանի պաշտպանության նախարարի այցերին շփման գիծ»:
Ու ահա` այդ տեսագրություններին կից կան մեկնաբանություններ: «Եթե այդ մեկնաբանությունները թարգմանենք ռազմական լեզվի, կնշանակի հետևյալը` Ադրբեջանի պաշտպանության նախարարի ուղղաթիռը չափազանց ցածր է թռչում և հայկական ուժերում առկա С–125 և С–75 ՀՕՊ համակարգերի միջոցով այն խոցել հնարավոր չէ: Մյուս կողմից, անհնարին է կիրառել «Իգլա» հակաօդային պաշտպանության դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, քանի որ դրանց խոցման հեռահարությունը 3–4 կմ է, իսկ օբյեկտը ավելի հեռու է գտնվում»: Այսպիսի խորը վերլուծություն կատարելուց հետո, ադրբեջանական կողմը էլ ավելի խորունկ եզրակացություն է անում: «Այդ իսկ պատճառով հայկական հրամանատարությունը որոշել է շփման գիծ տեղափոխել ավելի հզոր համակարգ` «ОСА» զենիթահրթիռային համակարգը, որը կարող է խոցել մինչև 10 կմ հեռավորության վրա ցածր թռչող թիրախները, դա այն հեռավորությունն է, որի դեպքում ուղղաթիռը կարող է ոչնչացվել»:
Ավելին: «Հիմքեր կան ենթադրելու, որ հենց ահաբեկչություն պատրաստելու նպատակով փորձ է արվել օդային տարածքը հսկողության տակ առնել ավելի մեծ խորության վրա: Սակայն ահաբեկչության փորձը կանխվել է Ադրբեջանի ԶՈւ առաջավոր ստորաբաժանումների կողմից»:
Մեր ՊՆ մամուլի քարտուղարը այս զառանցանքին պատասխանեց շատ հակիրճ. «Նման հիմարությունները մեր մեթոդը չեն: Դա նրանց մեթոդն է: Ահաբեկչություն իրականացնելն ադրբեջանական ձեռագիր է»:
Ի դեպ, և ՀՀ Պն–ն, և Արցախի ՊԲ–ն նախորդ գիշերվա գործողությունների մասին տարածած հաղորդագրության մեջ նշել էին, որ մեր ուժերը ձեռնարկել են պատասխան գործողություններ: Թե խոսքը կոնկրետ ինչ գործողությունների մասին է, ըստ Ա. Հովհաննիսյանի, հրապարակման ենթակա չէ: «Բայց եթե ՊԲ–ն անհրաժեշտ համարի, ապա կցուցադրի իր պատասխան գործողությունները»:
Հուսանք, որ մեր պատասխանն այնքան ուժեղ է եղել, որ դեռ երկար ժամանակ ադրբեջանցիների ուշքը գլուխները չի գա:

Հ.Գ. Բայց ի՜նչ «ահաբեկչություն» է կանխվել: Ափսոս:


Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular