ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարավային Կորեայի բռնապետը պարանոյի՞կ է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինին պարանոյիկ է անվանել՝ հավելելով, թե այդ երկրի կողմից հերթական բալիստիկ հրթիռի արձակումը պատասխան էր Հարավային Կորեայի նախագահական վերջին ընտրություններին: Ավելին՝ Հեյլին նշել է, թե բալիստիկ հրթիռների փորձարկումը հաստատ ամենաուղիղ ճանապարհը չէ Վաշինգտոնի հետ հարաբերություններ պարզելու կամ՝ հանդիպում կորզելու համար (հավանաբար, ակնարկվել է Թրամփի այն հայտարարությունը, թե համապատասխան իրավիճակում, հնարավոր է, ինքն անձամբ բանակցություններ վարի Հյուսիսային Կորեայի բռնապետի հետ) և եզրափակել է, թե քանի դեռ Փհենյանը չի կատարել իրեն առաջադրված բոլոր պահանջները, որևէ բանակցության մասին խոսելն իսկ ավելորդ է:
 
Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Մուն Չժե Ինը, որ հայտնի է Փհենյանի հետ խաղաղ բանակցություններ վարելու և նախկին թշնամանքը վերացնելու դիրքորոշմամբ, հրապարակավ չի կիսել Հեյլիի տեսակետը Կիմ Չեն Ինի առնչությամբ, սակայն, Հյուսիսային Կորեայի այս քայլին «չմտածված որոշում» որակումն է տվել և հայտարարել, թե Փհենյանի հետ խաղաղ բանակցություններն իսկապես անհնարին կլինեն, եթե հյուսիսում չփոխեն իրենց դիրքորոշումը:
 
Ինչ վերաբերում է բուն փաստին, արդեն ճապոնական աղբյուրների տեղեկացմամբ, հյուսիսկորեական իշխանությունները փորձել են միջին հեռահարության հրթիռի արձակմամբ համոզվել խոշոր միջուկային մարտագլխիկ տեղափոխելու հնարավորության մեջ: Եվ չնայած այն մեծ անկյան տակ է նետվել՝ հարևան երկրների անվտանգությունը վտանգի չենթարկելու համար, ակնհայտ է, որ Փհենյանի վերջին փորձարկումը խիստ վտանգավոր է համարվել:
 
Նախ՝ արդեն իսկ պարզ է, որ, ամենայն հավանականությամբ, Փհենյանն այս անգամ բոլորովին նոր տիպի հրթիռ է արձակել, որով միջուկային մարտագլխիկների տեղափոխումը հաջողությամբ է պսակվել: Բացի այդ, ի տարբերություն նախորդ փորձերի, այս անգամ հաջողվել է հրթիռն արձակել խիստ հզոր տրաեկտորիայից և ավելի քան 2000 կիլոմետր հեռավորությամբ: CNN–ի աղբյուրի տեղեկացմամբ՝ Փհենյանի հրթիռը հասել է մինչև Ռուսաստան՝ ընկնելով Վլադիվոստոկից 100 կմ հեռավորությամբ: Եվ չնայած Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, թե իրականում այն ռուսական սահմանից 500 կմ հեռավորությամբ է անցել՝ Ճապոնական ծովն ընկնելով, միևնույն է, փաստն ինքնին չէր կարող չանհանգստացնել Մոսկվային, և այդ մասին իր մտահոգությունն է հայտնել նաև Չինաստան այցելած Վլ. Պուտինը:
 
 
Չխոսենք արդեն Վաշինգտոնի և Պենտագոնի վերաբերյալ, որտեղ չնայած առայժմ ուրախ են, որ 6000 մղոն հեռավորությամբ ԱՄՆ–ն դեռ հասանելի չէ Փհենյանին, բայց նաև տագնապած են ապասվող ձեռնարկների և հասանելիության նոր մակարդակների ապահովման առիթով: Մանավանդ որ Փհենյանը մինչ այդ կարող է իրենից 3400 մղոն հեռավորությամբ տեղակայված Գուամայի ամերիկյան ռազմաբազան խոցել, ինչը, հաշվի առնելով փորձարկումների հաճախությունն ու վերջին արդյունքները, այլևս չի կարելի երևակայական զառանցանք համարել:
 
 
Գոհար Սիմոնյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular