ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԱ իմանալուց հետո այլևս երբեք ընկույզի միջնապատերը դեն չեք նետի

ՖՈՏՈ

Ընկույզի միջնապատերն առաջին հերթին հրաշալի միջոց են օրգանիզմում յոդի պակասի դեմ։
Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, յոդի պակասն օրգանիզմում ունակ է բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ, այդ թվում՝ վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման, շագանակագեղձի մաստոպացիայի, միոմայի ու ադենոմայի։
Յոդի պակասի պատճառով օրգանիզմում կարելի է ընդհանուր թուլություն նկատել, մատների դող, գրգռվածություն, հիշողության կորուստ, արյան բարձր ճնշում և այլն։
♦ Յոդի պակասը տարածված երևույթ է հատկապես մեծահասակների, հղիների ու այն կերակրող կանանց մոտ, ովքեր երկար ժամանակ անց են կացնում համակարգչի էկրանի առաջ։
Յոդի պակասի ախտորոշումն անելն այնքան էլ բարդ բան չէ։ Բավական է քնելուց առաջ յոդով թաթախած բամբակի ձողիկով մի քանի գիծ անել ուսին։ Եթե առավոտյան դրա հետքն արդեն չտեսնես, ապա խնդիրն ակնհայտ է։ Այս դեպքում խնդիրը կլուծեն ընկույզի միջնապատերը։ Դրա համար անհրաժեշտ է կես բաժակ ընկույզի միջնապատը լցնել էմալապատ տարայի մեջ, այնուհետև ավելացնել 2 բաժակ սառը ջուր ու դնել կրակի վրա՝ հասցնելով եռման աստիճանի։

Կրակն անջատելուց հետո թողնել, որ այն 10 րոպե հանգստանա։ Սառած լուծույթը, որի գույնը թունդ եռացրած թեյ է հիշեցնում, անհրաժեշտ է սառեցնել ու օրը երեք անգամ ուտելուց առաջ մեկական կումով խմել։
Թուրմն անհրաժեշտ է ընդունել 1-4 շաբաթ, մինչև որ մաշկի վրա արված յոդը դադարի արագ ներծծվել մաշկի մեջ։
Արդյունքում լավանում է ինքնազգացողությունը, օրգանիզմի նյութափոխանակությունը, ինչպես նաև հոգեկան հավասարակշռությունը։
♦ Այն նաև կօգնի ազատվել շաղակապենաբորբից։ Դրա համար անհրաժեշտ է ընկույզի միջնապատերը մանրացնել սրճաղացի օգնությամբ։ Ստացված կես բաժակ փոշու վրա անհրաժեշտ է ավելացնել մեկ ու կես լիտր սառը ջուր և հասցնել եռման աստիճանի՝ մոտ 20 րոպե դնելով կրակի վրա։ Այնուհետև թանզիֆի մի քանի շերտով քամել։ Արդյունքում մոտ կես բաժակ մուգ շագանակագույն հեղուկ կմնա, որի մեջ այնուհետև անհրաժեշտ է բամբակ թաթախել ու մի քանի րոպե այն դնել կոպերի վրա։

♦ Ժողովրդական բժշկության մեջ այն օգտագործվում է նաև ադենոմայի, պրոստատիտի, ձվարանների կիստայի համար։ Դրա համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ ընկույզի միջնապատն ավելացնել 1,5 բաժակ եռացրած ջրին ու թողնել՝ եռա ցածր կրակի վրա 20 րոպե։ Մեկ ժամ թողնել, որ սառչի, այնուհետև խմել օրվա ընթացքում 3 անգամով։
♦ Վահանաձև գեղձի, ստամոքսաղիքային խանգարման, հոդացավերի ու հիպերտոնիայի դեպքում խորհուրդ է տրվում կես լիտրանոց մուգ շշի 1/3-ը լցնել ընկույզի միջնապատերով, այնուհետև վրան ավելացնել ջուր և թողնել, որպեսզի այն թրմվի 2-3 շաբաթ։ Դրանից հետո քամել և ուտելուց առաջ ընդունել 1 ճաշի գդալ թուրմ։
♦ Այն օգտագործվում է նաև շաքարախտի դեպքում։ Դրա համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ ընկույզի միջնապատ, որի վրա պետք է այնքան ջուր ավելացնել, որ այն ամբողջովին ծածկի դրանք։ Մեկ շաբաթ թողնել, օրական ընդունել թուրմի 5-6 կաթիլ՝ այն խառնելով 2 ճաշի գդալ ջրի հետ։ Թուրմն օգտագործել 3 շաբաթից մինչև 3 ամիս՝ կախված արյան մեջ շաքարի քանակի փոփոխությունից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular