ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գարեջրի ալտերնատիվ օգտագործման 8 ֆանտաստիկ եղանակներ, որ դուք հաստատ չգիտեիք

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Գարեջրի անուն լսելիս մենք անմիջապես պատկերացնում ենք ոսկեգույն երանգի այդ խմիչքն իր գայթակղիչ սպիտակ փրփուրով, ինչից հետո միանգամից առաջանում է մի գավաթ սառը գարեջուր ըմպելու ցանկություն: Սակայն քչերը գիտեն այս խմիչքի զարմանալի առավելությունների մասին:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում է գարեջրի ալտերնատիվ օգտագործման 10 ֆանտաստիկ եղանակ, որ դուք հաստատ չգիտեիք:

1. Այն սնուցում է ձեր մազերն ու նպաստում մազերի արագ աճին

Գարեջուրը հարուստ է վիտամին B-ով և սիլիկոնով, որոնք մազերի առողջ աճին նպաստող գլխավոր բաղադրիչներն են: Պարզապես մի գավաթ գարեջուր լցրեք ձեր մազերին, ապա լվացեք դրանք սովորական ջրով, և շլացուցիչ փայլն ապահովված է:

2. Այն մաշկը դարձնում է հարթ և ձիգ

Գարեջուրը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք մաշկը պաշտպանում են վաղաժամ ծերությունից: Բացի այդ՝ այն ձգում և հարթեցնում է մաշկը: Փորձեք դեմքի հետևյալ դիմակը՝ մեկ ճաշի գդալ գարեջուր, մեկ ձվի սպիտակուց, 3 կաթիլ նշի յուղ: Քսեք այն մաքուր դեմքին և պահեք 10 րոպե:

3. Այն օգնում է ձեզ ավելի լավ քնել

Գարեջրի բաղադրության մեջ մտնում են այնպիսի բաղադրիչներ, որոնք հիանալի կերպով պայքարում են անքնության դեմ: Կարող եք կատարել հետևյալ հնարքը՝ լվալ ձեր ներքնակները հավասար քանակությամբ ջուր և գարեջուր պարունակող մի զանգվածով: Այդ բույրը ձեզ կօգնի ավելի արագ քնել:

4. Այն հանում է ոտքերի հոգնածությունը

Պարզապես մի քանի րոպեով դրեք ձեր ոտքերը գարեջրով լի տարայի մեջ: Գարեջուրը շատ արագ կվերացնի հոգնածությունը:

5. Այն հեռացնում է մաշկի մեռած բջիջները

Գարեջուրը հեռացնում է մաշկի մեռած բջիջները, ինչի արդյունքում մաշկը դառնում է ավելի հարթ և գեղեցիկ փայլ ստանում:

6. Գարեջրային մարինադը փափկեցնում է միսը

Գարեջուրը հիանալի լուծում է, եթե դուք ուզում եք մարինացնել միսն առանց դրա համը փոփոխելու:

7. Այն փայլեցնում է փայտե կահույքը և մետաղյա իրերը

Պարզապես մի փոքր գարեջուր լցրեք կտորի վրա և դրանով անցեք փայտե կահույքի վրայով, արդյունքում այն կսկսի փայլել, ինչպես նորը: Գարեջուրն ունի ցածր թթվայնություն և հիանալի է մետաղյա իրերի և զարդերի փայլեցման համար:

8. Այն օգնում է վերացնել ժանգոտ գոյացությունները

Գարեջրում պարունակվող թթուները հրաշալի կերպով վերացնում են ժանգը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular