ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանը նետվում է Ռուսաստանի գիրկը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիայի հյուսիսի քուրդ աշխարհազորայիններին բացահայտ սպառազինություն տրամադրելով՝ ԱՄՆ-ը երաշխավորում է ավելի արդյունավետ զինված հարձակում Ռաքքայի՝ ԴԱԻՇ-ի «մայրաքաղաքի» վրա։ Այդպիսով՝ ԱՄՆ-ը վճռականորեն մղում է Թուրքիային Ռուսաստանի գիրկը։ Այս մասին Folha պարբերականում գրում է հոդվածագիր Պատրիսիա Կամպուշ Մելուն։

Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները փչացել են 2016 թվական հուլիսին՝ պետական հեղաշրջման փորձից հետո, որը կազմակերպվել էր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տապալելու նպատակով։ Թուրքիայով մեկ տարածվել էին իբրև թե ԿՀՎ-ի կողմից նախապատրաստված դավադրության տեսություններ, իսկ Վաշինգտոնին մեղադրում են Ֆեթուլահ Գյուլենին թաքցնելու մեջ, որն արդեն երկար տարիներ ապրում է Փենսիլվանիայում և համարվում հեղաշրջման գաղափարական ոգևորողը։

Դոնալդ Թրամփի ընտրվելն ուրախացրել էր թուրքական կառավարությանը, որը հանրապետականին համարում էր ավելի հուսալի գործընկեր՝ համեմատած դեմոկրատ Բարաք Օբամայի հետ։ Էրդողանին հատկապես ոգևորել էր ապրիլի 17-ի Թրամփի հեռախոսազանգը. ԱՄՆ նախագահը շնորհավորել էր նրան վիճելի հանրաքվեում հաղթանակի կապակցությամբ, որը Էրդողանին տրամադրել է գերլիազորություններ։ Արևմտյան շատ երկրներ հանդես են եկել հանրաքվեի և Թուրքիայի ավտորիտարիզմի սրման քննադատությամբ։

Էրդողանն ակնկալում էր, որ Թրամփի հաջորդ քայլը կլինի քրդերին օգնություն տրամադրելուց հրաժարվելը։ Օգնության տրամադրումը եղել է Օբամայի նախաձեռնությունը։ Ապրիլի 25-ին թուրք նախագահը որոշեց գնալ խիզախ մանևրման. ավիահարվածներ հասցրեց «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDF)՝ դաշինք, որը գլխավորում են քրդերը և որը գործում է ԱՄՆ-ի աջակցությամբ Սիրիայի հյուսիսում։ Զոհվեց 18 մարդ։

Թուրքիան փորձել է նաև համոզել ԱՄՆ-ին սպառազնություն տրամադրել սիրիացի ապստամբներին, որոնց աջակցում է Անկարան ԴԱԻՇ-ի դեմ պայքարում։ Սակայն այդ խմբերն իրենց քիչ են դրսևորել, բայց այդ, դրանց շարքերում կան իսլամիստ ծայրահեղականներ։

Թրամփն ականջալուր եղավ իր գեներալների կարծիքին, ովքեր մշտապես համարել են քրդական աշխարհազորը ԴԱԻՇ-ի դեմ միակ արդյունավետ ուժ։ ԱՄՆ նախագահը հերթական անգամ դիմեց արդեն մեզ ծանոթ՝ «հարվածել և հարթեցնել» արտաքին քաղաքական ռազմավարությանը. սկզբում հաստատեց Էրդողանի ավտորիտար իշխանությունը, այնուհետև հավելյալ աջակցություն ցուցաբերեց քրդերին։

Ամենից շատ Էրդողանին անհանգստացնում է այն, որ Սիրիայի հյուսիսում կարող է ձևավորվել քրդական ինքնավար շրջան, իսկ դա իր հերթին առաջ կբերի լայնածավալ անջատողական շարժում Թուրքիայում բնակվող միլիոնավոր քրդերի շրջանում։ Տարածաշրջանում գերակա քրդական «Դեմոկրատական միություն» կուսակցությունը (PYD) հանդիսանում է PKK-ի դաշնակիցը, որի անդամներին Անկարան համարում է ահաբեկիչներ։

Մայիսի 16-ին Էրդողանը մտադիր է Սպիտակ տանը հանդիպել Թրամփի հետ, եթե իհարկե, տեղի ունեցած «հանդգնության» պատճառով հանդիպումը չչեղարկվի։ ԱՄՆ-ը ցանկանում է անհնարինը՝ պահպանել լավ հարաբերություններ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամի և միաժամանակ Էրդողանի մահացու թշնամիների հետ։

Ըստ ամենայնի, արդյունքը կլինեն Ռուսաստանի և Թուրքիայի միջև ավելի սերտ հարաբերությունները։ Վերջին շրջանում երկու երկրները մերձեցել են՝ չնայած դիվանագիտական միջադեպին՝ 2015 թվականի վերջին թուրքական օդուժի կողմից ռուսական կործանիչի խոցման հետ կապված։

Թուրք առաջնորդը պնդում է, որ սիրիական հակամարտության կարգավորման պարտադիր պայման է հանդիսանում բռնապետ Բաշար ալ-Ասադի տապալումը, որին աջակցում է Ռուսաստանը։ Ընդ որում, ոչինչ չի խանգարում Էրդողանին «կուլ տալ» Ասադին՝ քրդական ինքնավարության կանխմանը Ռուսաստանի աջակցության դիմաց։

Թուրքիայի նախագահը կարևոր հաղթաթուղթ ունի՝ Ինջիրլիքի բազան, որը կիրառվում է ամերիկացիների կողմից Մերձավոր Արևելքում գործողությունների համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular