Միշել Օբաման Թրամփի օրոք դպրոցական սնունդը աղբ է համարել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման խիստ քննադատել է նախագահ Դոնալդ Թրամթի վարչակազմին այն բանից հետո, երբ թուլացրել են դպրոցական սնունդն ավելի առողջարար դարձնելու չափանիշները,- գրում է «Գազետա.ռու»-ն։
«Մտածեք, թե ինչու է ինչ-որ մեկի մոտ ամեն ինչ լավ, քանի դեռ ձեր երեխաները աղբ են ուտում»,-ասել է նա։
Նա նշել է, որ կառավարության տվյալների համաձայն, ԱՄՆ-ում ամեն հինգերորդ երեխան տառապում է ճարպակալմամբ։
«Դուք պետք է կանգ առնեք և մտածեք. Ինչու չեք ցանկանում, որ մեր երեխաները լավ սնվեն դպրոցում։ Ինչ է պատահել ձեզ։ Ահա թե հարցը որն է, եթե ինչ-որ մեկը դա անում է, ուրեմն նրան պետք չէ ձեր երեխան»,- ասել է Օբաման։