ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինձ սուրբ մի՛ կոչեք». 5-ամյա հայուհուն որդեգրած ամերիկուհու հուզիչ պատմությունը

ՖՈՏՈ

BlogNews.am-ը գրում է.

Վերջերս ամերիկուհի Քրիսթլ Քափփերը հոդված է հրապարակել իր ընտանիքի և իրենց որդեգրած աղջկա՝ Գայանայի մասին:

«Մի րոպե, այսինքն՝ դա իմանալով հանդերձ՝ դու գնացել ես այդ քայլի՞ն»: Այսպես ասաց ընկերներիցս մեկը, ում հետ վերջերս եմ ծանոթացել, իսկ ես պատասխանեցի. «Իսկ դո՞ւ ինչ կանեիր, եթե նույնը քո աղջկա հետ պատահեր»: Նա մի քանի վայրկյան լուռ նայեց ինձ, ապա շշնջաց. «Դու ու ամուսինդ ուղղակի սուրբ եք»:

Այս կնոջ մտահոգություններն այն մասին էին, որ մենք որդեգրել ենք 5-ամյա Գայանային, ով Հայաստանից է, ի ծնե ունի նյարդային խողովակի ճեղքվածք, գլխուղեղային ջրակալում և սկոլիոզ: Նրա մոտ աճի հորմոն գրեթե չի արտադրվում, ինչի պատճառով համարյա 6 տարեկան հասակում նա ֆիզիկապես իր 15 ամսական եղբոր չափ է: Գայանան ինքնուրույն չի կարողանում կանգնել կամ քայլել. նրան շուրջօրյա բժշկական խնամք է հարկավոր:Image may contain

Ես ու ամուսինս՝ Նիքը, երիտասարդ ենք, կրթված, եղել ենք աշխարհի տարբեր ծայրերում, կարճ ասած՝ միջին խավի մարդիկ ենք: Նիքը ծառայում է ռազմական օդային ուժերում, ու այդ պատճառով հազվադեպ ենք իրար գլխի հավաքվում, պարբերաբար տեղափոխվում ենք, մի տեղից մյուսը գնում… Շատ ենք սիրում մրցավազքերի գնալ. ակտիվ կյանք ենք վարում (Նիքը երազում է մի օր մասնակցել American Ninja Warrior ժամանցային ծրագրին): Բացի այդ՝ երեխա որդեգրելով մենք ամբողջությամբ ծախսեցինք մեր խնայողությունները: Կարծում եմ՝ կարիք չկա խոսելու այն մասին, որ մեր նոր «չաչանակին» որդեգրելուց առաջ էլ բավականին զբաղված էինք մեր երեք 3-8 տարեկան երեխաներով (մանավանդ, որ տեղյակ էինք նրա ֆիզիկական վիճակի մասին):Image may contain

Մեր ընտանեկան պատմությունն իմանալուց հետո շատերի կողմից հաճախ արժանանում ենք անհարկի քծնանքի կամ նկատում նրանց դեմքի կասկածամիտ ու չհավատող արտահայտությունները: Մարդիկ ուղղակի չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ մենք ինքներս ենք որոշել գնալ այս քայլին ու անգամ վճարել ենք այսպիսի կյանք ունենալու համար: Միգուցե արդեն պետք է սովորած լինեի, քանի որ միշտ ականատես եմ եղել, թե քույրերիս որդեգրելու համար ինչպես էին բոլորը ծնողներիս գովեստի խոսքեր շռայլում:

Բայց չէ, ինձ համար դա նորմալ չէ: Ահա թե ինչու:

Եկեք անկեղծ լինենք. ես ու Նիքը բազմաթիվ թերություններ ունեցող զույգ ենք: Հաճախ ենք վիճում, թե ինչպես պետք է պատժել երեխաներին: Երբեմն անգամ բարկությունից բղավում ենք: Մի անգամ այնքան զբաղված էինք, որ Գայանային մասնագետի մոտ տանելիս մոռացել էինք վերցնել նրա ուղեգիրը: Գայանան իսկապես շատ համովիկ երեխա է, բայց դա միշտ չէ, որ կոմպենսացնում է մեր դյուրագրգիռությանը: Մենք հայերեն չգիտենք, ոչ էլ նախկինում որդեգրելու փորձ ունենք:Image may contain

Գայանային որդեգրելիս իսկապես շատ էինք վախենում: Ես ու Նիքն ի սկզբանե գիտեինք, որ ինչպես մենք ենք իրար համար ստեղծված եղել, այդպես էլ Գայանան պետք է մեր ընտանիքի անդամը լիներ: Բայց սա չի նշանակում, որ ամեն ինչ այդքան հեշտ էր:

Դե, բնականաբար, միշտ մտածել ենք այն մասին, որ գուցե դեռ լիովին պատրաստ չենք այդ քայլին գնալու համար: Նաև վախի զգացում ունեինք, թե ինչպիսի զարգացում կունենա Գայանայի առողջական վիճակը, սակայն երբեք չենք մտածել, որ միգուցե չկարողանանք լավ ծնողներ լինել նրա համար:

Ճշմարտությունն այն է, որ ոչ ոք սուրբ չէ. բոլորս էլ գործել ենք սխալ արարքներ և ունենք մեր թերությունները: Այնպես ստացվեց, որ ես ու Նիքն ամեն անգամ մի կաթիլ վախ զգալու դեպքում ասացինք «այո» և հաղթահարեցինք դրանք: Միշտ փորձել ենք առաջ շարժվել, շարունակ փորձել, շարունակ սովորել և ինքներս մեզ բարելավել: Այդ ամենից խուսափելն ու թաքնվելը մեր կողմից Գայանայի հանդեպ գործած ամենամեծ սխալը կլիներ, որը մեզ հաստատ ամբողջ կյանքի ընթացքում կհետապնդեր և երբեք հանգիստ չէր տա:

Image may contain

Վստահ կարող եմ ասել, որ բոլոր նրանք, ովքեր մեզ «սուրբ» են կոչում՝ ասելով, թե իրենք երբևիցե չէին կարող դա անել, իրականում կարող են: Առողջական խնդիրներով երեխա որդեգրելու համար մեզ պատվի արժանացնելով մարդիկ ցանկանում են ասել, որ երբեք չեն անի դա: Ըստ էության՝ դա պատրվակ է նրանց համար, որպեսզի խուսափեն դժվար ուղուց. «Միայն Նիքի և Քրիսթլի նման սուրբ մարդիկ կարող են երեխա որդեգրել, բայց քանի որ ես սուրբ չեմ, նշանակում է՝ չեմ կարող»:

Հենց սա է ամենամեծ խնդիրը. մեզ սուրբ կոչելով՝ մարդիկ փակում են բոլորը դռներն այն երեխաների առաջ, որոնց ներկայությունը իրենց ընտանիքներում կարող է օրհնություն լինել:Image may contai

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular