ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության 9 աննորմալ հսկաները

ՖՈՏՈ

BlogNews.am-ը գրում է.

Մարդու միջին հասակը համարվում է 160-180 սանտիմետրը, բայց պատմության ընթացքում ծնվել են այնպիսի հսկաներ, որոնց հասակը հասել է մինչ անգամ 270 սանտիմետրի:

1. Ներկայումս աշխարհի ամենաբարձրահասակ մարդը թուրք Սուլթան Քյուսենն է, ում հասակը 250 սմ է: 2010 թվականին նրա օրգանիզմից վիրահատական միջամտությամբ հեռացվեց հիպոֆիզը, որպեսզի դադարի աճի հորմոնի արտադրությունը:Sultan

2. Չինուհի Յաո Դեֆենի հասակը 233 սմ էր, և նա, ինչպես բազմաթիվ այլ հսկաներ, ուներ հիպոֆիզի քաղցկեղ: Նա մահացավ 40 տարեկան հասակում:Yao Defen

3. 241 սմ հասակով Ջինլիան մինչ այսօր համարվում է երբևէ ապրած ամենաբարձրահասակ աղջիկը, ով ողնաշարի թեքվածության պատճառով չէր կարողանում ուղիղ կանգնել: Բժիշկներն ասում էին, որ ուղիղ կանգնելու դեպքում նրա հասակը 249 սմ կլիներ: Նա մահացավ 17 տարեկան հասակում:

Похожее изображение

4. Ռոգան անունով այս տղան, ում հասակը 264սմ էր, ամենաբարձրահասակ աֆրոամերիկացին է: Ծնվել է 1868 թվականին, ԱՄՆ Թենեսի նահանգում: Մինչ 13 տարեկանը նրա մոտ ոչ մի արտառոց բան չէր նկատվում, սակայն դրանից հետո նկատվեց հասակի կտրուկ աճ:John-Rogan

5. Սենդի Ալենը ամենաբարձրահասակ ամերիկուհին էր, ում հասակը 235սմ էր: Հարցազրույցներից մեկում նա նշել է. «Եթե այսքան բարձրահասակ չլինեի, ապա կամուսնանայի և միլիոնավոր երեխաներ կունենայի»: Առողջական խնդիրների պատճառով մահը վրա հասավ 50 տարեկան հասակում:

sandyallen

6. Էդուարդ Բոպրեն ծնվել է 1881 թվականին, Գերմանիայում: 17 տարեկանում նրա հասակն արդեն 251սմ էր և կարողանում էր բարձրացնել 400կգ կշռող ձիերի: Դժբախտաբար, հիպոֆեզի հետ կապված առողջական խնդիրների պատճառով նա մահացավ, երբ 23 տարեկան էր:

Edouard

7. Ռոբերտ Փերշինգը ծնվել է 1918 թվականին և ծնունդից ընդամենը մի քանի օր անց բժիշկները ասացին, որ նա հսկա է դառնալու: 6 տարեկանում նա իր ծնողներից երկու անգամ ավելի բարձրահասակ էր: Ռոբերտը մահացավ 22 տարեկանում, երբ հասակը 271սմ էր:

roberwadlow

8. Բրոք անունով այս տղան ապրում է ԱՄՆ Միչիգան նահանգում: Նա ունի շատ հազվադեպ հանդիպող Sotos սինդրոմ, ինչի պատճառով տղայի հասակը տարեկան ավելանում է 15սմ-ով: Այս պահին նրա հասակը 233սմ է: Բրոքի համար հագուստ և կոշիկ գտնելն իսկապես մեծ բեռ է իր ծնողների համար, քանի որ ստիպված են լինում ամեն անգամ անհատական պատվերներ անել, ինչը, իհարկե, մեծ գումարներ է պահանջում:

broc brown

9. Մարոկկոյում ապրող Բրահիմ Թաքիուլլահն այս պահին աշխարհում երկրորդ ամենաբարձրահասակ մարդն է՝ 248սմ հասակով: Բացի այդ, նա ունի աշխարհում ամենամեծ ոտնաթաթերը. կրում է 58 համարի կոշիկներ, որոնց ոչ մի խանութում չեք կարող գտնել:

brahimtakyallah

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular