Օրվա բաղադրատոմսը. Խոզապուխտով և չիպսով աղցան
ՖՈՏՈԲաղադրիչներ
- խոզապուխտ - 200 գր
- ձու - 2 հատ
- վարունգ մարինացված - 2-3 հատ
- գազար - 1 հատ
- չիպս - 50 գր
- պանիր - 150 գր
- մայոնեզ - 100 գր
Պատրաստման եղանակ
- Ձվերը խաշում ենք, հովացնում և կեղևազրկում: Քերիչով անցկացնում ենք գազարը, լցնում մատուցվող ամանի մեջ և վրան մայոնեզ ենք քսում:

- Այնուհետև լցնում ենք քերիչով անցկացրած վարունգը և կրկին մայոնեզ ենք քսում:

- Լցնում ենք մանրացրած չիպսն ու վրան մայոնեզ քսում:

- Հաջորդը լցնում ենք խորանարդիկների բաժանած խոզապուխտն ու կրկին պատում ենք մայոնեզով:

- Նույն գործողությունը կատարում ենք քերած պանրի հետ:

- Սպիտակուցները նույնպես մանրացնում ենք լցնում աղցանի վրա և պատում ենք մայոնեզով: Այնուհետև շարում ենք չիպսեն ու վրան լցնում մանրացրած դեղնուցները:

Արդյունքում ստացանք շատ յուրահատուկ աղցան: