ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներ են անցկացվել Նիդերլանդներում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նիդերլանդների Միդելհարնիս քաղաքում՝ հայ ռազմագերիներին նվիրված հուշարձանի մոտ մայիսի 4-ին ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվեց հիշատակի արարողություն, որի ընթացքում հարգանքի տուրք մատուցվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ հոլանդական դիմադրության շարժմանն ակտիվորեն մասնակցած, այնուհետև, գերի ընկած և նացիստների կողմից նդակահարված հայ զինվորների հիշատակին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, մայիսի 9-ին Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում տեղի ունեցան Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցեցին մի շարք երկրների դեսպաններ, այդ թվում՝ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Ուտրեխտի նահանգում Թագավորի հանձնակատարը, Ամերսֆորտի և Լյուսդենի քաղաքապետերը, պաշտոնյաներ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությ ունից և այլ գերատեսչություններից, վետերաններ, ազգային համայնքների ներկայացուցիչներ:

Տեղի ունեցավ «Անմահ գնդի» երթը, որոնց մասնակիցները կրում էին Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած իրենց հարազատների նկարները:

Դիվանագիտական առաքելությունների ղեկավարների, այդ թվում ՝ ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանի և քաղաքային իշխանությունների կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին «Ռուստհոֆ» հուշահամալիրում` խորհրդային զինվորների փառքի հուշարձանին, և ծաղկեզամբյուղներ՝ Դաշնակից զորքերի օդաչուների հուշարձանին:

Տեղեկանք․«Ռուստհոֆ» հուշահամալիրում ամփոփված են խորհրդային 865 զինվորի աճյուններ: Վերջին տարվա ընթացքում շարունակվել է անհայտ կորած համարվող զինվորների ինքնության ճշտման գործընթացը և արդեն հաջողվել է պարզել նրանցից 201-ի ինքնությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular