ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Gangnam Style-ի հեղինակը երկու նոր հոլովակ Է թողարկել

ՖՈՏՈ

Հարավկորեացի արտիստ PSY-ն՝ Gangnam Style հիթի հեղինակը, երկու նոր հոլովակ Է թողարկել: Հոլովակները մայիսի 10-ին հրապարակվել են կատարողի YouTube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Առաջին երգը կոչվում Է I LUV IT: Երաժշտական տեսանյութում նկարահանվել Է ճապոնացի երաժիշտ Պիկո-Տարոն՝ Pen-Pineapple-Apple-Pen երգի հեղինակը: 
Երկրորդը New Face կոմպոզիցիայի հոլովակն Է: Մեկ օրից Էլ պակաս ժամանակում տեսագրությունները գրեթե 500 հազարական դիտում են հավաքել: 
Երկու թրեքներն Էլ տեղ են գտել կատարողի նոր ալբոմում, որը կոչվում Է 4x2=8:
PSY-ը լայն ճանաչում Է ստացել 2012 թվականին Gangnam Style երգի թողարկումից հետո: Երգի հոլովակը շուրջ 2,8 մլրդ դիտում Է հավաքել: Նրա երկրորդ հոլովակը՝ Gentleman-ը, հաղթահարել Է 1 մլրդ դիտումի նշագիծը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular