Դաջվածքներով ձուկն իսկական սենսացիա է առաջացրել համացանցում (ֆոտո)
ՖՈՏՈԴաջվածքներով ձկան լուսանկարները տարածվեցին համացանցում և մեծ հետաքրքրություն առաջացրեցին մարդկանց մոտ: Շատերը ենթադրություններ արեցին, որ դա աղտոտված ջրերում առկա պլաստիկե նյութերի ազդեցության տակ առաջացած հետքեր են:
Բայց պարզվում է ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէր: Ձկան վրա իրոք դաջվածքանման հետքեր կային, բայց դրանք ոչ թե պլաստիկե թափոնների հետևանք էին, այլ ձկնորսի շապիկինը: Այդ ձկան մաշկը չափազանց զգայուն է քիմիական ներկերի նկատմամբ, և երբ ձկնորսն իր շապիկով ծածկել է նրան, որպեսզի թարմ մնա, ներկն անցել է ձկանը:


