ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թե ինչպես էին գերմանական դպրոցներում ռասիզմի դասեր տալիս աղջիկներին, 1943 թվական

ՖՈՏՈ

Կրթությունը, իրոք, հզոր գործիք է, որի միջոցով պետությունը կարող է կարծիք թելադրել մասաներին ու ստեղծել համընդհանուր գաղափարախոսություն։ Իսկ վերջինս իր հերթին կարող է հզոր գործիք լինել պետության համար՝ իրագործելու իր մշակած քաղաքականությունը։

Նացիստական Գերմանիան դա շատ լավ էր հասկանում։

1943 թվականին Գերմանիայում արված այս լուսանկարում երևում է՝ ինչպես էին երիտասարդ աղջիկներին ռասայական խտրականություն սերմանում։ Պաստառի վրա վերևից ներքև պատկերված են հետևյալ երեք խմբերը ՝ «ostabltische Rasse» ՝ արևելաբալթիկ ռասա, «ostische Rasse»՝ ալպինական ռասա, և «dinarische Rasse»` դինարական ռասա։ Այս բոլոր խմբերը համարվում են կովկասյան ռասայի ենթամասեր, մյուսներից են միջերկրական ու սկանդինավյան ռասաները։

Նացիստները ջանք ու եռանդ չէին խնայում՝ կենսաբանություն դասավանդելու միջոցով գերմանացի երիտասարդներին իրենց ազգությամբ հպարտանալ սովորեցնելու համար։ Ռասայական բնույթ ունեցող կենսաբանության այդ դասընթացները նպատակ էին հետապնդում գերմանացիների մեջ սերմանել ռասայական մաքրության գաղափարը՝ համոզելով, որ մյուս ռասաները, ինչպես, օրինակ, հրեաները, տարբերվում են ու իրենց հակապատկերն են։  

Նացիստների վարած ռասայական քաղաքականության նպատակը ոչ միայն հրեաներին վատաբանելն էր, այլև գերմանացու արյան ու արիական ռասայի կարևորությունն ու վեհությունը ցույց տալը։ Այդ կերպ նրանք ինքնըստինքյան գերմանացիների աչքին իջեցնում էին մյուս ռասաներին։ Բայց, իհարկե, այդքանով նրանց վարած խելամիտ քաղաքականությունը չէր վերջանում։ Երիտասարդ գերմանացիներին սովորեցնում էին, որ Գերմանիայում հրեաներն իրենցից վտանգ են ներկայացնում։ Նրանց տրամադրում էին ռասայական խառնամուսնությունների դեմ՝ դրանք ներկայացնելով որպես արատավոր երևույթ։ 

1935 թվականին Նուրեմբուրգյան օրենքների ուժով արիացիների հարաբերությունները ոչ արիացիների հետ քրեականացվեցին։ Նման արիացիներին մեղադրում էին Rassenschande՝ ռասայական անարգանք, կոչվող հանցագործության մեջ ու ուղարկում համակենտրոնացման ճամբար, մինչ ոչ արիացիները նույնիսկ մահվան էին դատապարտվում։

Աղբյուրը՝ BlogNews.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular