ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ հարցով է «Միսս Հայաստան-1998» Գոհարը դիմել մշակույթի նախարարությանը

ՖՈՏՈ

armlur.am / «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» մրցույթների հաղթող, գեղեցկուհի Գոհար Հարությունյանը դեռեւս երկու տարի առաջ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ գեղեցկության կայուն ազգային մրցույթ ունենալու անհրաժեշտություն կա: Եվ ահա Գոհարը տարիներ անց մեզ տեղեկացրեց, որ այդ ծրագիրը սարերի ետեւում չէ. «Հայաստանից շատ գեղեցկուհիներ մասնակցում են աշխարհում երկրորդական համարվող մրցույթների, այնինչ՝ գլխավոր մրցույթներին մասնակցելու համար հարկավոր է, որ նրանք հաղթած լինեն ազգային մրցույթում: Իսկ ազգային մրցույթ մենք չունենք: Շատերն են փորձել կազմակերպել «Միսս Հայաստան», բայց դրա հեղինակային իրավունքները պատկանում են ուրիշին: Ի դեպ, այդ մրցույթի կազմակերպիչները վերջին 17 տարվա ընթացքում երկու անգամ են նորմալ միջոցառում կազմակերպել: Ես դիմել եմ մշակույթի նախարարությանը, քանի որ պետական աջակցության կարիք կար»,-ասաց նա: Մենք ճշտեցինք` այսինքն՝ «Միսս Հայաստան»-ի հեղինակային իրավունքները պետությունը պատրաստվում է գնե՞լ. «Չգիտեմ, ինձ ասացին, որ եթե լինի պետական աջակցություն, մրցույթը կգրանցվի «Միսս Հայաստան» անունով: Ես համաձայն կլինեմ՝ թեկուզ ներկայիս կազմակերպիչները զբաղվեն այդ հարցով, միայն թե որակյալ աշխատանք անեն: Իմ սիրտը ցավում է, երբ տեսնում եմ այդ մրցույթը ապականված»,-պատասխանեց Գոհարը: «Այսինքն` հույս կա՞, որ պետությունը կաջակցի նշյալ մտահղացմանը»,-հարցրինք մենք: «Պետությունն արդեն իսկ աջակցում է մեզ, մեր կողքին է նաեւ սփյուռքի նախարարությունը. եթե պետք լինի, կարող ենք համահայկական մրցույթ էլ անցկացնել: Ամեն դեպքում, դեռ բանակցությունների փուլում ենք, հող ենք նախապատրաստում մեր գեղեցկուհիների համար, հնարավոր է` այս գործընթացը մեկ տարի տեւի»,-նշեց մեր զրուցակիցը: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց նաեւ` Գոհարը մտադիր չէ արդյո՞ք կրկին մասնակցել գեղեցկության միջազգային մրցույթների. «Այդ առումով ես իմ թոփին հասել եմ: Կանանց համար «Միսիս Գլոբից» հեղինակավոր մրցույթ դեռ չեմ տեսնում»,-եզրափակեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular