ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գավառի Սոցապի նախկին պետը, որը կաշառք էր ստացել շուրջ 40 քաղաքացուց, կաշառք է ստացել ևս 12 անձից․ նոր բացահայտում

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետի կողմից քաղաքացիներից կաշառք ստանալու հերթական դեպքերի առթիվ քննված բազմադրվագ քրեական վարույթով առանձնացված մասով նախաքննությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն պաշտոնյայի կողմից շուրջ 4 տասնյակ այլ քաղաքացիներից կաշառք ստանալու վերաբերյալ առանձնացված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էին դատարան:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից շարունակվել են ապացուցողական և վարութային գործողությունները, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ նշված պաշտոնյայի կողմից ևս 12 քաղաքացուց կաշառքի դիմաց հակաօրինական գործողություններ կատարելու վերաբերյալ:

Քննությամբ պարզվել է, որ Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը, պաշտոնավարման ընթացքում, պատասխանատու լինելով կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ օրենսդրական և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների ձևավորման և վարման ապահովման համար և իրավասու լինելով նշանակել, վերահաշվարկել կենսաթոշակները և նպաստները, 2016-2019թթ. ընթացքում իրեն դիմած անձանց, կամ վերջիններիս բարեկամների աշխատանքային ստաժի տարիները պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ավելացնելու, այդ կերպ  կեղծ տեղեկություններ մտցնելու, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգը խախտելու, այդ անձանց ամսական կենսաթոշակը հասանելիից ավելի չափով վերաձևակերպելու դիմաց թվով 12 քաղաքացուց պահանջել և ստացել է տարբեր չափերի՝  70․000-ից մինչև 240․000 ՀՀ դրամ կաշառք:

Քննությամբ հիմնավորվել է նաև, որ Գեղարքունիքի մարզի 68-ամյա բնակիչը ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նշված պետին վերջինիս աշխատասենյակում անձամբ առաջարկել է կաշառք՝ իր մատնանշած անձի օգտին վերջինիս 12 ամսվա կուտակված կենսաթոշակը օրենքով սահմանված չափից ավել վերականգնելու և միանվագ  ստանալու համար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին), իսկ Գեղարքունիքի մարզի հիշյալ բնակչին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին):

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, նշված երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

ՀՀ Քննչական կոմիտե 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular