ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ներկայացնող Արծվիկն անցել է «Եվրատեսիլ-2017»-ի եզրափակիչ փուլ

ՖՈՏՈ

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կայացած «Եվրատեսիլ-2017»-ի 1-ին կիսաեզրափակիչ փուլից հետո պրոֆեսիոնալ ժյուրիի եւ sms քվեարկության արդյունքում Հայաստանը ներկայացնող Արծվիկն անցել է եզրափակիչ փուլ է եւ պայքարը կշարունակի մայիսի 13-ին: Եզրափակիչ փուլ անցան նաեւ Մոլդովայի, Հունաստանի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Կիպրոսի, Ադրբեջանի եւ Բելգիայի ներկայացուցիչները: 

«Անսահման երախտիքս եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր կյանքիս այս կարեւորագույն փուլում կողքիս են եւ սատարում են ինձ: Այժմ լիարժեք եմ հասկանում մի ամբողջ հայրենիք ներկայացնելու պատիվն ու պատասխանատվությունը, իսկ, որ ամենակարեւորն է, այսօր գիտեմ` իրական թռիչքի համար թեւեր հարկավոր չեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Արծվիկը:  

 

Մրցույթի եզրափակիչ փուլը կհեռարձակվի մայիսի 13-ին` ժամը 23:00-ին Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոյի եթերում: Այն կրկին կմեկնաբանեն Առաջին ալիքի հաղորդավարներ Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը, հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ-2016»-ի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը:

Արծվիկը ներկայանում է Fly with me երգով, որի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են: Մրցույթն այս տարի անցկացվում է «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular