Նիկոլ Շերզինգերը ցուցադրել է գեղեցիկ կազմվածքը
ՖՈՏՈ38-ամյա երգչուհի Նիկոլ Շերզինգերը հանգստանում է Հավայան կղզիներում: Նա սոցցանցի իր հետևորդներին պատմել է՝ ինչու է ընտրել այս վայրը և կիսվել է լուսանկարներով, որտեղ ցուցադրել է գեղեցիկ կազմվածքը:
Պարզվել է, որ այնտեղ բնակվում են նրա բարեկամների մեծ մասը, ուստի երգչուհին փորձում է որքան հնարավոր է հաճախ այցելել մտերիմներին: Նիկոլը նաև սելֆի է արել իր կնքամոր հետ, որի ծննդյան օրն է եղել: Շերզինգերը նաև խոստովանել է, որ կինը պայքարում է քաղցկեղի դեմ: «Մենք շատ ենք քեզ սիրում և շարունակում ենք աղոթել քեզ համար»,-մեկնաբանել է նա լուսանկարը:
