ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երբ տեսնեմ Ջասթին Բիբերին, կերջանկանամ».Միայն իմանաք, թե որ հայտնի հայուհու երջանկության բանաձևն է ՍԱ. ՖՈՏՈ

ՖՈՏՈ

Թերևս, դժվար է պատասխանել, ինչը կարող է երջանկացնել մարդուն։ Երջանկությունն ունի անհատական մոտեցում։ Երջանիկ կարելի է լինել ամեն վայրկյան, բայց երջանկությունն ընդմիշտ չէ: Մարդուն կարող է երջանկացնել ցանկացած մանրուք։ Tert.am Life–ը բացահայտում է, թե ինչը կերջանկացնի «Քարե դարդ» սիթքոմի դերասանուհի Ձյունիկ Վարդանյանին։ Դերասանուհին մեզ հետ զրույցում 7 կետ առանձնացրեց։

 

§  Արևային եղանակը. երբ ամեն առավոտ արթնանալիս տեսնում եմ, դրսում արևային, ոչ թե մռայլ եղանակ է, ակամայից երջանկանում եմ։

 

§  Շոկոլադը. այն մանկուց իմ երջանկությունն է եղել։ Առանց դրա չեմ կարող։

 

 

§  Ջասթին Բիբերը. դեռահաս տարիքից հետևել եմ նրան և միշտ երազել ու պատկերացրել` ինչպես կերջանկանամ, երբ տեսնեմ իրեն։

 

§  Լավ երաժշտությունը. տխուր տրամադրությունս կարող է միանգամից փոխվել, երբ լսեմ լավ և ուրախ երաժշտություն։ Այն ինձ ստիպում է մոռանալ ամեն ինչի մասին և պարել։

 

§  Արձակուրդները. այս փուլում կարող ես զբաղվել միայն նրանով, ինչով ուզում ես։ Այդ միտքն արդեն իսկ երջանկացնում է։

 

§  Ծաղիկները. առհասարակ շատ եմ սիրում ծաղիկներ, բնություն։ Երբ տեսնում եմ, շատ եմ ուրախանում։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular