ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրվա Աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ

Խոյերի համար այսօր կենսական կարևոր է լեզու գտնել մերձավոր շրջապատի, ինչպես նաև մարդկանց հետ, ումից կախված է իրենց կենցաղը: Օրը բարենպաստ է անձնական տարածքի ընդլայնման միջոցառումների, տանը, գրասենյակում հասունացած ձևափոխումներ կատարելու համար: Հնարավոր է զգացմունքների ավելցուկ, կոնֆլիկտներ կարող են առաջանալ բարի մտադրություններից: Ներընտանեկան խնդիրների լուծման մեջ արժե զիջողականություն դրսևորել:

Ցուլ

Ցուլերին օրը կստիպի այլ կերպ նայել իրենց և մյուսներին: Սովոր շրջապատում հնարավոր է հուզիչ իրադարձություն: Ճգնաժամը բարենպաստ կավարտվի: Հնարավոր է բացահայտեք ձեր մեջ որակներ, որոնց մասին չէիք էլ կասկածում: Բացառված չէ, որ խորանաք նոր դերի մեջ և սկսեք անել բաներ, որոնք ձեզ հատկանշական չեն, օրինակ՝ չափից դուրս շռայլ դառնաք ֆինանսական կամ զգացմունքային ոլորտում:

Երկվորյակ

Օրը կարող է անսպասելի փոփոխություններ բերել Երկվորյակների բյուջեում կամ ընդհանուր նյութական վիճակում: Բարձրանում է անսպասելի խոշոր ծախսերի հավանականությունը: Կարող է հաջող ավարտվել ռիսկային գործարքը: Հնարավոր է ստիպված լինեք չեղարկել կամ վերանայել դիետան: Եթե որոշել եք այցելել ընկերներին կամ ազգականներին, ձեզ կարող են չափից դուրս շատ կերակրել կամ շռայլորեն պարուրել ձեռագործ նվերներով:

Խեցգետին

Խեցգետինների համար օրվա ոչ բոլոր իրադարձությունները կանխատեսելի կլինեն, հաղթանակը երաշխավորված չէ, սակայն ցանկացած սցենար դրական եզր ունի և հույսի տեղ է թողնում: Օրը տրամադրում է լայն ժեստերի, սենտիմենտալության, արկածախնդրության: Զգացմունքների ինտիմության, անձնական տարածքի պահպանության ձգտումը կարող է հակադրվել ամբիցիաներին, հաջողության, հեղինակության ծարավին:

Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս ցանկացած նշանակալի նախաձեռնություն թողնել հաջորդ օրվան: Այսօրվա գլխավոր առաջադրանքը կարող է դառնալ անձնական տարածքում, մտերմիկ հարաբերություններում կամ սեփական հոգում կարգի հաստատումը: Հնարավոր է ավելորդ էնտուզիազմ, չափից դուրս իդեալիզմ: Բացառված չէ անգիտակից ձգտումը բարի գործերին, հոգևոր հարցերին: Անցանկալի է պատասխանատու ընտրություն կատարելը:

Կույս

Կույսերին խորհուրդ չի տրվում այսօր խորանալ առօրյա գործերի մեջ, քանզի նույնիսկ հետաքրքիր և սիրելի զբաղմունքները կարող են ձանձրացնել: Հարաբերությունները կարող են անհամ թվալ, եթե դրանցում պակասում է աղը: Հնարավոր է հեռանկարները և հնարավորությունները չափազանցելու, զգացմունքներին, ինտուիցիային, ազնիվ ձգտումներին չափից դուրս վստահելու հակում: Ռիսկային նախաձեռնությունները հաջող կավարտվեն:

Կշեռք

Կշեռքների համար օրը կապված է անհանգստությունների գագաթնակետի հետ, հատկապես եթե կենսական կարևորության հարց է լուծվում: Բացառված չէ, որ իրավիճակի տերն ուրիշ մեկը լինի, և դիմադրության հանդիպեք: Առաջին տեղում կարող են լինել ընտանեկան կամ կորպորատիվ արժեքները: Հաղթանակ տանելն ավելի հեշտ կլինի, եթե վստահ եք ձեր իրավացիության մեջ և պատրաստ եք մինչև վերջ նվիրել ձեզ գործին:

Կարիճ

Կարիճներին օրը խոստանում է հաջողություն, ոգևորություն, խոչընդոտների վերացում: Ոչ մի դեպքում չարժե կորցնել հավատը. հենց այն կլինի հաջողության գլխավոր բաղկացուցիչը: Եթե տեղ են գտել կոլեկտիվ ջանքերը, կարևոր է դափնիներով և ուրախությամբ կիսվել գործընկերոջ, օգնականի, ուսուցչի հետ: Խոչընդոտների հաղթահարումը կծառայի աշխարհընկալման ընդլայնմանը, ինքնավստահության ամրապնդմանը:

Աղեղնավոր

Աղեղնավորները դժվար իրավիճակում կարող են հաջողության հույս ունենալ: Բացառված չէ, որ հաջողությունը կամ օգնությունն այցելի վերջին պահին՝ հին ծանոթներից կամ միությունից: Մատուցած զոհաբերությունները կփոխհատուցվեն, հատկապես, եթե դրանք անկեղծ են եղել: Կարող է փրկվել կարևոր նախագիծը, բայց բացառված չէ նաև, որ ակտուալ անձնական հարց լուծեք: Ապրած անհանգստությունները կմտերմացնեն ազգականների, սիրելի մարդու հետ:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում գործել՝ ելնելով իրավիճակից: Արտաքին նվաճումներն այսօր կապված են թարմացումների, համոզմունքների և առաջնայնությունների ճգնաժամի հետ: Հարաբերություններում կապվածությունը կարող է վիճել ազատության, աճի, զարգացման ձգտման հետ, հնարավոր է մրցակցություն, հավակնությունների պայքար, սակայն ամուր միությանը կարող է օգտակար լինել թեթևակի ցնցումը:

Ջրհոս

Ջրհոսներին այսօր ղեկավարում են զգացմունքները կամ երազանքը, գաղափարը, հավատը: Լավագույն օրը չէ առօրյա զբաղմունքների համար: Անցանկալի է սևեռվել ձեր խնդիրների վրա: Մեծ դերակատարություն կունենա համակրանքը, կարեկցանքը: Զգացմունքային պոռթկման կամ անսովոր իրավիճակի ազդեցության տակ կարող եք ձեզ վրա աշխատանքի հավելյալ ծավալ, անսովոր կարևոր գործառույթներ վերցնել: Օրը հարմար է բարեգործության համար:

Ձկներ

Ձկների համար օրը կապված է ոգևորության, լուսավորության, բացահայտման, դեպի լավը անսպասելի շրջադարձի հետ: Կարդարդացվեն նոր գործի վրա դրված հույսերը: Չնայած նախնական հաջողության՝ օրը կարող է ձեզանից զգալի փոխհատուցում պահանջել՝ ոչ անպայման նյութական: Արժե պատրաստվել այն բանին, որ հաջողությունը կգա շոշափելի հոգեկան ներդրումներից, արտաքին կամ ներքին ճգնաժամից հետո: Լավ օր է արկածախնդիրների, ռոմանտիկների համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular