ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս վարվել, երբ երեխան կամակորություններ է անում

ՖՈՏՈ

Բոլոր ծնողներն էլ ունեն այս խնդիրը՝ ինչպես վարվել, երբ երեխան չի ենթարկվում, կամակորություններ է անում և շարունակ լացում: Բարկանալն իր բացասական ազդեցությունն է ունենում թե՛ ծնողի, թե՛ երեխայի վրա, ուստի պետք է հրաժարվել այդ տարբերակից: Ահա թե տարածված արտահայտությունների փոխարեն ինչ խոսքեր կարելի է ասել, որոնք կմեղմացնեն լարված մթնոլորտը:

1. «Մի՛ շպրտիր իրերը» ասելու փոխարեն ասեք. «Երբ շպրտում ես խաղալիքներդ, նշանակում է, որ քեզ դուր չի գալիս դրանցով խաղալ: Բայց արդյոք դա այդպե՞ս է»:

2. «Մեծ երեխաներն այսպես չեն անում» ասելու փոխարեն ասեք. «Մեծ երեխաներն ու անգամ չափահաս մարդիկ երբեմն զգացմունքային պահեր են ունենում: Բայց ոչինչ, ամեն ինչ կանցնի»:

3. «Չփորձվե՛ս հարվածել» ասելու փոխարեն ասեք. «Ոչինչ, որ բարկացել ես, բայց թույլ չեմ տա հարվածել, քանի որ պետք է միշտ փորձենք բոլորին անվնաս ու ապահով պահել»:

4. «Ի՜նչ դժվար է քեզ հետ» ասելու փոխարեն ասեք. «Դժվար էր, չէ՞: Բայց  մենք միասին կհաղթահարենք այն»:

5. «Հենց հիմա գնա՛ ու լվա՛ ատամներդ» ասելու փոխարեն ասեք. «Ո՞ւմ ատամներն ես ցանկանում առաջինը լվանալ՝ քո՞նը, թե՞ տիկնիկինդ»:

6. «Կե՛ր, թե չէ ստիպված կլինես սոված քնել» ասելու փոխարեն ասեք. «Ի՞նչ ես կարծում՝ ինչպե՞ս կարող ենք այս ուտելիքն ավելի համեղ դաձնել»:

7. «Սենյակդ շատ կեղտոտ է: Մինչև չմաքրես, չես կարող դուրս գալ այնտեղից» ասելու փոխարեն ասեք. «Ի՞նչ կարծիքի ես, եթե սենյակդ մաքրելն սկսենք հենց այս անկյունից: Ես քեզ կօգնեմ»:

8. «Հերիք է նվնվաս» ասելու փոխարեն ասեք. «Կվերականգնե՞ս իրական ձայնդ» (հաճախ երեխաներն ակամա նվնվում են՝ առանց որևէ պատճառի, և բարկանալու փոխարեն արժե նրանց հիշեցնել այդ մասին):

9. «Հերիք է բողոքես» ասելու փոխարեն ասեք. «Ուշադիր լսում եմ քեզ: Ի՞նչ լուծումներ ես առաջարկում»:Image result for frustrated kid

10. «Քա՞նի անգամ պետք է կրկնեմ նույն բանը» ասելու փոխարեն ասեք. «Երևի առաջին անգամ չլսեցիր: Արի այսպես անենք. ես քեզ ասեմ, թե ինչ պետք է անես, իսկ դու ինձ նույնն ասա շշուկով»:

11. «Մի՛ նյարդայնացիր» ասելու փոխարեն ասեք. «Այս պահի համար միգուցե դժվար է: Լավ, արի մի փոքր հանգստանանք. խնդրին կվերադառնանք 17 րոպեից»:

12. «Գնա՛ քո սենյակ» ասելու փոխարեն ասեք. «Ես քեզ հենց այստեղ այնքան կսպասեմ, մինչև որ կգաս ու կգրկես ինձ»:

13. «Մի՛ բղավիր» ասելու փոխարեն ասեք. «Հիմա կձևացնեմ, թե տորթի վրայի մոմեր եմ փչում: Կմիանա՞ս ինձ»:

14. «Անհնար է քեզ հետ» ասելու փոխարեն ասեք. «Կարծես, թե բարկանում եմ: Բայց հիմա կնստեմ ու կհանգստանամ» (Միշտ փորձեք օրինակ ծառայել երեխաներին՝ ցույց տալով տարբեր իրավիճակներից ցանկալի լուծումներ):

15. «Էլ չեմ կարող տանել այս ամենը» ասելու փոխարեն ասեք. «Կանաչը համարվում է հանգստության գույն, դեղինը՝ հիասթափության, կարմիրն էլ՝ բարկության: Իսկ հիմա ես գտնվում եմ դեղին դաշտում ու շարժում դեպի կարմիրը: Իսկ դո՞ւ որ գունային դաշտում ես: Ինչպե՞ս կարող եմ հետ վերադառնալ դեպի կանաչը»:

16. «Դե հերի՛ք է» ասելու փոխարեն ասեք. «Ես այստեղ եմ, քո կողքին, քեզ շատ սիրում եմ», ապա մի քանի րոպե միասին հանգիստ նստեք, թույլ տվեք, որպեսզի զգացմունքները զարգանան ու նահանջեն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular