ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լուսինե Թովմասյանը և Սաթենիկ Հազարյանը՝ իրենց նոր կարգավիճակի մասին

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է

Երկուշաբթի օրվանից սկսած՝ Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույսի» եթերում հաղորդավարական նոր համալրում է եղել: Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը և Սաթենիկ Հազարյանը համալրել են հաղորդման կազմը: Այսուհետ, Սիմա Բաղդասարյան և Մհեր զույգից բացի, եթերից բարի լույս կմաղթի Լուսինե Թովմասյան և Ավո Խալաթյան զույգը: Իսկ Սաթենիկ Հազարյանը հեռուստադիտողների հետ կկիսվի համեղ ուտեստների բաղադրատոմսերով:

«Երբ առաջարկը ստացա, ինձ տաս րոպե էր հարկավոր հասկանալու համար, արդյոք կկարողաման վարել, թե ոչ: Ամուսնուս հետ խորհրդակցեցի և ընդունեցի առաջարկը»,-նշում է Լուսինեն, ով ի դեպ հեռուստատեսությունում աշխատելու առաջին փորձն է: «Կարծում եմ՝ հեռուստադիտողին կկարողանամ փոխանցել լավ տրամադրություն և հետաքրքիր էմոցիաներ»:

 

Սաթենիկ Հազարյանն այսուհետ կվարի «Բարի լույս»-ի խոհանոցի բաժինը և  հեռուստադիտողներին կառաջարկի համեղ ուտեստների բաղադրատոմսեր: «Ուրախ եմ, որ աշխատելու եմ «Բարի լույսի» թիմի հետ։  Չեմ բացի փակագծերը, թե ինչ է սպասվում, բայց  բոլորին դուր կգա»: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular