ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով վաղաժամկետ ազատ արձակված Գրիգորյանին նորից կալանավորելու որոշում է կայացվել

ԻՐԱՎՈՒՆՔ

Վերաքննիչ դատարանը չեղարկել է Եղվարդի դատարանի որոշումը, որով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի հետևանքով մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը` նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը, պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել։ Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնել է փոխգնդապետի հայրը՝ Սամվել Մխիթարյանը։

«Վերաքննիչ դատարանը բեկանեց Եղվարդի դատարանի վճիռը ու որոշեց կրկին կալանավորել Հարություն Գրիգորյանին։ Իրենք տվել էին վճռաբեկ և նամակ են ստացել, որ իրենց հայցը մերժվել է. հիմա ես չգիտեմ՝ դրան երբ պետք է կալանավորեն։ Ես երբ փաստաբանիս հետ խոսեցի՝ նա ասեց, որ դա կմնա կատարածուի վրա։ Ուղղակի ես կուզեմ, որ լուսաբանվի-ցույց տրվի, որ դրան պահում են»,- մանրամասնել է Սամվել Մխիթարյանը։

Փոխգնդապետը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Գործով մեղադրանք էր առաջադրվել Վայոց ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին, մեղադրյալի կարգավիճակում էր նաև նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց պաշտոնից հրաժարական էր տվել Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների և որոշ վկայությունների՝ դեպքի վայրում է եղել և անմիջական մասնակցություն ունեցել միջադեպին: Այդուհանդերձ Տրդատ Սարգսյանին մեղադրանք չէր առաջադրվել. Քննչական կոմիտեն հայտնել էր, թե Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել:

Ի դեպ, Հարութուն Գրիգորյանն ինքն էր դիմում ներկայացրել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովին, որպեսզի իրեն ազատ արձակեն․ հարազատները տեղեկացրել էին, թե Գրիգորյանին ազատ արձակելու հիմքն այն է եղել, որ իրեն քրեակատարողական հիմնարկում լավ է պահել:

Փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը, նշել է, որ այս պահին խոսքը Հարություն Գրիգորյանին 7 ամիս վաղաժամկետ ազատելու մասին է։

«Իսկ մնացյալը՝ հոդվածի փոփոխություն և այլն, ընթացքից կերևա,- հավելել է Կարեն Մխիթարյանը, ապա անդրադառնալով այս գործին, գործում մնացած միակ մեղադրյալին՝ նշել,- Նիկոլը եթե Տրդատին պահում է, մնացածը հաստատ առաջ չեն գա»։

Ըստ նրա՝ իրավիճակը կփոխվի, եթե այս իշխանությունը չլինի, նույն կարծիքին է նաև հայրը՝ Սամվել Մխիթարյանը։

«Պետք է կալանավորվի, ես նորից պետք է Վճռաբեկ տամ, որ նորից նստի,- ասաց Սամվել Մխիթարյանը, ապա անդրադառնալով գործով անցնող մյուս՝ արդեն նախկին դերակատարների մասին հարցադրումներին, շեշտեց,- Հինգ տարի է՝ նույն բանն եմ ասում՝ բոլորին հանել են. ես անզոր եմ, ոչ մեկին չեմ կարող մտցնել՝ մինչև կառավարությունը չփոխվի։ Իսկ հիմա ես անզոր եմ, չեն կարողանում իսկական մարդասպանին նստացնել տալ, ինքն ազատ ման է գալիս»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular