ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպայի ժողովրդավար ուսանողների խորհուրդը միաձայն ընդունել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի վերաբերյալ բանաձևը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մայիսի 3-7-ը կայացել է Եվրոպայի ժողովրդավար ուսանողների (EDS) խորհրդի հանդիպումը` «Արկտիկան և Եվրամիությունը» խորագրով: Հանդիպմանը Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Աննա Օհանյանը և Վարդուհի Սարգսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, ծրագրի շրջանակներում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի և արցախյան հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացրած Եվրախորհրդարանի 3 պատգամավորների իրավունքների խախտման վերաբերյալ ՀՀԿ ԵԿ անդամ և EDS համանախագահ Աննա Օհանյանի կողմից բանաձև է առաջարկվել, որը EDS կողմից ընդունվել է միաձայն: Բանաձևով կոչ է արվում դատապարտել մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարումները, ապահովել ԵՄ պաշտոնատար անձանց անվտանգությունը, հո րդորել Ադրբեջանի ղեկավարությանը ձեռնպահ մնալ Ալեքսանդր Լապշինին խոշտանգումների ենթարկելուց և բարելավել մարդու իրավունքների պաշտպանության համակարգը:

Հանդիպման ընթացքում քննարկումներ են եղել նաև բարձրագույն կրթության հիմնախնդիրների, մտավոր առողջության բարելավման, ստարտափերի ինստիտուտի զարգացման, կրթության և հետազոտությունների թվայնացման, Եվրոպայում երեխաների իրավունքների պաշտպանության, եվրոպական քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացում երիտասարդ ընտրազանգվածի ներգրավվածության բարձրացման, պոպուլիզմի դեմ պայքարի և Թուրքիայի ավտոկրատ համակարգի բացասական հետևանքների հաղթահարման վերաբերյալ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular