ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես կրել վարդագույնը. անսպասելի ու վառ լուծումներ (ֆոտո)

ՖՈՏՈ

Այն, որ վարդագույնը սեզոնի թրենդն է և համաշխարհաին պոդիումում ամենաշատ հանդիպող գույնը, Wnews.am-ն արդեն գրել է: Բայց, այնուամենայնիվ, ինչպես կրել վարդագույնը առօրյայում, որպեսզի թեթևամիտ բարբիի՝ ա-լյա պերիսհիլթոնյան կերպար չստացվի:  Վարդագույնի  տրիումֆային վերադարձի և  ճիշտ համադրությունների մասին էլ կխոսենք այսօր:

Սեզոնի ամենանորաձև գունային համադրությունը վարդագույնն ու կարմիրն է կամ վարդագույնն ու մանուշակագույնը:  Այն արդեն իր կերպարներում օգտագործել է Սաուդիան արաբիայի արքայադուստր և արաբական Vogue-ի խմբագիր Դինա Աբդուլազիզը, ինչպես նաև մի շարք fashion բլոգերներ,  նորաձև աղջիկներ, celebrity-ներ աշխարհի տարբեր ծայրերում: Այս գունային համադրությամբ անհնար է աննկատ մնալ:

  

Ֆուկսիան վարդագույնի ամենաfashion երանգն է: Այն  առավել հարուստ և զուսպ տեսք ունի: Եթե նախկինում վառ վարդագույնն ընդունված էր կրել սևի հետ, ապա այս սեզոն այդ համադրությունը մի փոքր հնացած ու ծանր է համարվում: Այն կարելի է համադրել սեզոնի մյուս նորաձև երանգների հետ՝ նույն կարմիրի, մանուշակագույնի կամ կապույտի, նարնջագույնի, սպիտակի:

Մոնոխրոմ

Այն, որ մոնոխրոմն այս տարի ավելի քան ակտուալ է Wnews.am-ն արդեն գրել է,  կարելի է ընտրել ինչպես վարդագույնի մեկ երանգ, այնպես էլ ՝ մեկ կերպարի մեջ համադրել մի քանի երանգներ:

  

Պաստելային վարդագույն

Վարդագույնի պաստելային  երանգները չափազանց կանացի են, բայց որպեսզի շատ girly տեսք չունենաք, կրեք դրանք սևի հետ՝ սև կոպիտ կոշիկներ կամ կաշվե բաճկոն, ինչպես նորաձևության իկոնա Ալեկսա Չանգը, կամ հակառակը ընտրեք պաստելային վարդագույն զգեստ և դարձեք կանացիության խորհրդանիշ: Միայն թե երկու դեպքում էլ նկատի ունեցեք, որ այս երանգը պահանջում է ակտիվ դիմահարդարում՝ վառ վարդագույն շրթներկ, քանի որ  ունի մի վատ սովորություն՝ այն  անգույն է դարձնում կրողին:

Վարդագույն և ջինս կամ վարդագույն ջինս

Դենիմն ու վարդագույնը կարծես ստեղծված են իրար համար )) Հատկապես այս սեզոն, երբ միմյանց հետ հրաշալի համադրվող այս թրենդները նաև ակտուալ են: Վարդագույն և ջինս կամ վարդագույն ջինս շատ երիտասարդական  ու թարմ համադրություն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular