ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնաբերվել է ապօրինի թմրաշրջանառության շղթա

ԻՐԱՎՈՒՆՔ

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին հուլիսի 15-ին: Վարչության ծառայողները, համագործակցելով Էրեբունու բաժնի քրեական հետախույզների և պարեկների հետ, ապօրինի թմրամիջոց պահելու, ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ժամը 22.30-ին Էրեբունու փողոցում ձերբակալեցին և ոստիկանության Էրեբունու բաժին ներկայացրին 67-ամյա և 43-ամյա երկու տղամարդու` վերջինիս վարած «Կիա Սորենտո» մեքենայով հանդերձ: Խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվեց փաթեթ` մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 160 գրամ զանգվածով:

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ 67-ամյա տղամարդը թմրանյութը ձեռք է բերել Նոր Արեշի 2-րդ փողոցի մի առանձնատնից։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին հուլիսի 16-ին: Այս անգամ Քրեական ոստիկանության ծառայողները համագործակցեցին Կենտրոնականի քրեական հետախույզների և պարեկների հետ: Մայրաքաղաքի Ալեք Մանուկյան փողոցում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով, ժամը 22.35-ին ձերբակալվեց և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին տեղափոխվեց 33-ամյա մի տղամարդ: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվեց սպիտակ և կանաչ գույնի յոթ փաթեթ` մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով, որոնց ընդհանուր քաշը կազմեց 4,73 գրամ: Հայտնաբերվեց նաև ծալովի դանակ:

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Քննչական գործողություններով և օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հաջողվեց պարզել, որ նա նույնպես թմրամիջոցները ձեռք է բերել Նոր Արեշի 2-րդ փողոցի երկու բնակչից:

Շարունակելով Կենտրոնականի ոստիկանների հետ համագործակցությունը` ՔՈԳՎ թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հուլիսի 18-ին, ժամը 17.50-ին, Արշակունյաց և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում նույն կասկածանքով ձերբակալեցին Նոր Արեշի 2-րդ փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդուն: Նրա մոտ հայտնաբերվեց ընդհանուր 92,7 գրամ քաշով պոլիէլիթենային տոպրակ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածով:

Միջոցառումները շարունակվեցին քննչական 2-րդ բաժնի աշխատակիցների հետ համագործակցությամբ:

Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց նրա բնակության վայրում` Նոր Արեշի 2-րդ փողոցի առանձնատանը: Հայտնաբերվեցին առանձնապես խոշոր չափերի` մոտ 300 գրամ մարիխուանա և մոտ 20 գրամ մեթամֆետամին, էլեկտրական կշեռքներ, հարյուրդոլարանոց 122 կեղծ թղթադրամ, նաև թմրանյութերի պատրաստման, օգտագործման ու իրացման համար նախատեսված պարագաներ։ Նույն օրը խուզարկություն կատարվեց նաև Նոր Արեշի 2-րդ փողոցում փաստացի բնակվող մյուս տղամարդու առանձնատանը: Այստեղ էլ հայտնաբերվեց 14 կեղծ հարյուրդոլարանոց և տարբեր տեսակի հոգեմետ 288 դեղահաբ։

Խուզարկություն կատարվեց նաև նորարեշցիներից թմրանյութը ձեռք բերած 33-ամյա տղամարդու բնակության վայրում` մայրաքաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի առանձնատանը: Հայտնաբերվեցին առանձնապես խոշոր չափերի` մոտ 25 գրամ մեթամֆետամին և մոտ 600 գրամ մարիխուանա, էլեկտրական կշեռքներ, նաև թմրանյութերի իրացման համար նախատեսված պարագաներ։

Չորս տղամարդիկ կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular