ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մերկելը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի լավագույն միջոց է համարում տարածաշրջանային ուժերով կոալիցիաների ձևավորումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տարածաշրջանային ուժերի ներգրավմամբ կոալիցիաների ձևավորումն ահաբեկիչների դեմ պայքարի լավագույն միջոցն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍ-ը, այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր ամենշաբաթյա տեսաուղերձում, որը հրապարակվել է Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքում: «Եթե որպես օրինակ վերցնենք Սիրիան և իսլամիս տական ահաբեկչության դեմ պայքարը, ապա ես կարծում եմ, որ ամենաճիշտ միջոցը կոալիցիաների ձևավորումն է, որում ներգրավված կլինեն նաև տարածաշրջանային ուժերը,  մասնավորապես` Պարսից ծոցի երկրները»,- ասել է Մերկելը` հավելելով, որ այս հարցում ՆԱՏՕ-ն չպետք է միայնակ լինի:

Նա հավելել է, որ նման կոալիցիաների ձևավորումը լավագույն պատասխանը կլինի ահաբեկչությանը: Մերկելն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն հատկապես Աֆղանստանում իրականացրած գործողություններով ցույց է տվել, որ ակտիվ դերակատարություն ունի իսլամիստների դեմ պայքարում:

Միևնույն ժամանակ, անգելա Մերկելը դեմ է արտահայտվել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև ըստ տարածաշրջանների պարտավորությունների բաժանում լինի, օրինակ` ԱՄՆ-ն և Կանադան ապահովեն Հյուսիսային Ամերիկայի անվտանգությունը, իսկ եվրոպական գործընկերները` Եվրոպական Միության անվտանգությունը: «Ես կարծում եմ, որ մենք այս եղանակով չպետք է բաժանենք պարտավորությունները: Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն պետք է մնա ՆԱՏՕ» ընդգծել է Գերմանիայի կանցլերը:

Նա նշել է, որ անվտանգության ոլորտում եվրոպական քաղաքականություն գոյություն ունի և այն պետք է համապատասխանի ՆԱՏՕ-ի քաղաքականությանը: Մերկելի գնահատմամբ` հարկավոր է միասին գործելու կարողություն ունենալ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular