ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վենետիկում շաուրմայի դեմ պայքար է սկսվել

ՖՈՏՈ

Վենետիկի իշխանություններն արգելել են փողոցային առեւտրով զբաղվողներին շաուրմայի վաճառակետեր բացել քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նոր օրենքը միտված է քաղաքի մշակութային ժառանգությունը պահպանելուն:

«Մենք մտադիր ենք սահմանափակումներ մտցնել` պահպանելու համար Վենետիկի մշակութային ժառանգությունը»,-The Guardian պարբերականի փոխանցմամբ` ասել է Վենետիկի տուրիզմի վարչության պետ Պաոլա Մարը:

Յուրաքանչյուր տարի Վենետիկն ընդունում է միլիոնավոր զբոսաշրջիկների: Քաղաքային իշխանություններն ամեն ինչ անում են Վենետիկի յուրահատկությունն ու ինքնությունը պահպանելու համար:

Ավելի վաղ սննդի վաճառքի սահմանափակումների հետ կապված արգելքներ սահմանվել են Վերոնա եւ Ֆլորենցիա քաղաքներում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular