ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կազան հանգստի մեկնող ընտանիքը վթարվել է․ կա 2 զոհ 3 վիրավոր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մի քանի օր առաջ, Մ-7 «Վոլգա» ավտոճանապարհի 1139-րդ կմ-ում տեղի ունեցավ սարսափելի դժբախտություն՝ մահաբեր վթարի մեջ ընկավ ամբողջ ընտանիք։ «Kia Rio» անձնական ավտոմեքենան անցել է հակառակ երթևեկող գոտի և բախվել «Man» բեռնատարի հետ։ Արդյունքում մահացել են 36-ամյա վարորդը և նրա 8-ամյա դուստրը։

Մնացած ուղևորները՝ 42-ամյա կինը և երկու երեխաները՝ 2 և 12 տարեկան, ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները մեղադրում են վարորդին, ինչը նրա հարազատները կտրականապես չեն ընդունում։

Հանգստանալու էին գնում Կազան։ Մեքենան վերածվել էր  մետաղի կույտի։

 Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների վարկածով՝ այդ գիշեր «Kia» մեքենայի վարորդը շրջադարձի ժամանակ գերազանցել է արագությունը, ինչի հետևանքով բախվել է ցանկապատին և դուրս եկել հակառակ երթևեկող գոտի։

Այդ պահին այնտեղով անցնում էր «Man» բեռնատարը, որի հետ էլ բախվել է Ֆարիտը։

- Հուլիսի 9-ին, ժամը 00։39-ին, Մ-7 «Վոլգա» ավտոճանապարհի 1139-րդ կմ-ում, ճանապարհաշինական աշխատանքների վայրում, 36-ամյա «Kia» մեքենայի վարորդը, ըստ նախնական տվյալների, չի ընտրել անվտանգ արագություն, վերադասավորման ժամանակ հարվածել է ճանապարհային ցանկապատին, դուրս եկել հակառակ գոտի և բախվել բեռնատար «Man» մեքենային, - պաշտոնական հաղորդագրությունում նշել է Ռուսաստանի ՆԳՆ Ակտանիշի շրջանի ԳԱԻ բաժնի պետ Ռենատ Շամսիևը։

Բացի մահացած հորից և դստերից, վթարում ծանր վնասվածքներ են ստացել Ֆարիտի կինը՝ Էլվիրան, և երկու անչափահաս երեխաները։ Նրանց մոտ ախտորոշվել են ծանր վնասվածքներ։ Ընտանիքի մոր մոտ վնասված են ներքին օրգանները։ 12-ամյա դստեր մոտ կոտրված են ակնախոռոչը, ծնոտը և ազդրը։

2-ամյա որդու վնասվածքների բնույթը դեռևս պարզ չէ։

Նրանք բոլորը վնասվածքներ ունեն և կարիք ունեն երկարատև և ծախսատար բուժման։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular