ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոլդովայի և Հայաստանի սորոսականները առաջնորդվում են նույն ուսումնական ձեռնարկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոլդովայում ողջ իշխանությունը պատկանում է «սորոսականներին», որոնք անգամ Ռումինիայի քաղաքացիներ են։ Ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի «սորոսականները», նրանք անգամ նույն բառն են օգտագործում նույնիսկ կուսակցության անվան մեջ։ Այդ մասին Հանրային լրատվական ծառայության ալիքի «Անկեղծ ասած» հաղորդման ժամանակ ասել է Մոլդովայի խորհրդարանի կոմունիստների և սոցիալիստների դաշինքից պատգամավոր, քաղաքական գիտությունների դոկտոր Բոգդան Տիրդեան, գրում է Politnavigator.net-ը։

Նրա խոսքով՝ նախագահ Մայա Սանդուն Մոլդովայում իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության հիմնադիրն ու ոչ պաշտոնական առաջնորդն է։ Մոլդովայում կուսակցության հապավումը «PAS» է, որը ռուսերեն թարգմանվում է որպես «քայլ»: Միաժամանակ Նիկոլ Փաշինյանի քաղաքական դաշինքը, որը գոյություն ուներ 2018-2021 թվականներին և կապված էր արևմտյան հիմնադրամների հետ, ևս նմանատիպ էր կոչվում՝ «Իմ քայլը»։ «Մի խոսքով  Մոլդովայի և Հայաստանի սորոսականները առաջնորդվում են նույն ուսումնական ձեռնարկով»,- բացատրել է Տիրդեան։

Տիրդեան հիշեցրել է, որ Մայա Սանդուն Ռումինիայի քաղաքացի է, ինչպես նաև Ռումինիայի քաղաքացիներ են խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն, վարչապետ Դորին Ռեչենը և կառավարության, Սահմանադրական դատարանի անդամների երեք քառորդը, երկրի տեղեկատվության և անվտանգության ծառայության տնօրենը: Միևնույն ժամանակ, այդ բոլոր մարդիկ տարբեր այնպիսի հասարակական կազմակերպությունների ցանցերի անդամներ են, որոնք ֆինանսավորվում են Ջորջ Սորոսի, Կոնրադ Ադենաուերի, Ֆրիդրիխ Էբերտի և այլ դրամաշնորհային կառույցների հիմնադրամների կողմից։ «Այսինքն՝ նրանք բոլորը սորոսականներ են», - բացատրել է Տիրդեան։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular