ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը երկրում հակաժողովրդավարական փոփոխությունների ապացույցներ չի ներկայացրել. Վրաստանի վարչապետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել  է, որ իր հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան երկրում հակաժողովրդավարական փոփոխությունների կոնկրետ ապացույցներ չի ներկայացրել, հայտնել է NewsGeorgia-ն։

«Նախօրեին շատ հետաքրքիր բարեկամական հանդիպում ունեցանք։ Քննարկեցինք բոլոր հարցերը։ Ես չեմ լսել ոչ մի կոնկրետ կետ, թե վերջին շրջանում Վրաստանում ինչ հակաժողովրդավարական փոփոխություններ են արվել»,- հայտարարել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը շեշտել է, որ ինքը Զեյային հարցեր է տվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ, որը Վաշինգտոնում բնորոշում են իբրև  հակաժողովրդավարական և Կրեմլից ոգեշնչված, սակայն ի պատասխան «ընդհանուր գնահատական է լսել՝ առանց որևէ փաստարկի և առանց որոշակիության»։

«Ես նրան խնդրեցի հետագայում հստակ մեկնաբանություններ տալ այդ օրենքի վերաբերյալ, այլապես մեզ համար դժվար կլինի ընդհանուր մեկնաբանություններին պատասխանել», - ընդգծել է Կոբախիձեն:

Ըստ նրա՝ Թբիլիսիում «սպասում են» հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ քայլերին։ Նա հավելել է, որ իրենք ցանկանում են հնարավորինս խորացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, ինչի մասին Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են։

«Մեր կողմից մենք բացարձակապես բաց ենք։ Գլխավորն այն է, որ մենք հակաքայլեր ենք տեսնում»,- նշել է Կոբախիձեն։

Հուլիսի 11-12-ը Թբիլիսի այցելած քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հանդիպումներ է ունեցել Վրաստանի խորհրդարանի անդամների, նախագահի, վարչապետի, իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Թբիլիսի այցի ավարտին դիվանագետը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խիստ անհանգստացած է երկրի ինտեգրումը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին խաթարող Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններով։ Զեյան հավելել է, որ իշխող կուսակցության առաջնորդները ապատեղեկատվություն են տարածում ԱՄՆ-ի և այլ գործընկերների մասին, և դա «ծառայում է միայն թշնամիների շահերին»։

Հիշեցնեք՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը այսօր ժամանել է Հայաստան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular