ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիան, Ֆրանսիան և Գերմանիան միավորել են ուժերն էլեկտրամագնիսական թնդանոթ մշակելու համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Defence Romania մասնագիտացված ռեսուրսը հայտնել է, որ Ճապոնիայի գնումների, տեխնոլոգիաների և լոգիստիկայի գործակալությունը (ATLA) հայտարարել է էլեկտրամագնիսական թնդանոթի մշակման համար Ֆրանսիայի և Գերմանիայի հետ համագործակցության անհրաժեշտ տեխնոլոգիական առաջադրանքների որոշման վերջնական էտապի ավարտի մասին: Նման թնդանոթը հայտնի է նաև ռելսոտրոն կամ ռեյլգան անուններով, գրում է overclockers.ru-ն:

Վերջերս ճապոնական կողմը պատվիրակություն էր ուղարկել ԱՄՆ, որպեսզի մասնագետները կարողանան ծանոթանալ այդ տեխնոլոգիայի մշակման ամերիկյան փորձին։ Ինքը՝ Միացյալ Նահանգները, ժամանակավորապես կասեցրել է իր ռելսոտրոնի մշակումը։

Ռելսոտրոնն առաջադեմ էլեկտրամագնիսական զենք է, որն օգտագործում է մագնիսական դաշտեր, որոնք առաջանում են ուժեղ էլեկտրական հոսանքների արդյունքում, արկին չափազանց մեծ արագություններ հաղորդելու համար: Էլեկտրամագնիսական թնդանոթի և դասական հրետանային թնդանոթի հիմնական տարբերությունն այն է, որ վերջինն օգտագործում է վառոդի լիցքն արկին արագացում հաղորդելու համար, իսկ ռելսոտրոնի փողում նույնն անելու համար օգտագործվում է հզոր մագնիսական ուժը:

Ռելսոտրոնի հիմնական բաղադրիչները բաղկացած են էներգիայի աղբյուրից, երկու զուգահեռ մետաղական ուղղորդիչներից (ռելսերից) և հաղորդիչ կցամասերից: Երբ էլեկտրական հոսանքը հոսանքի աղբյուրից անցնում է ռելսերի միջով, ռելսերի շուրջ առաջանում է ուժեղ էլեկտրամագնիսական դաշտ։ Իր հերթին այդ դաշտը շատ մեծ արագությամբ շարժում է խարիսխը և դրան կցված արկը։

Ռելսոտրոնների հիմնական առավելությունը դասական հրետանային համակարգերի նկատմամբ, այն է, որ դրանք թույլ են տալիս արկեր արձակել մեծ հեռավորությունների վրա շատ բարձր արագությամբ և առանց պայթուցիկ նյութերի օգտագործման: Այսինքն ունեն «շատ ավելի ցածր» ֆինանսական ծախսեր։ Բացի այդ, էլեկտրամագնիսական թնդանոթի արկերն ավելի փոքր են և ավելի դժվար է հայտնաբերել ռադարի միջոցով: Բացի այդ, նման հրանոթների արկերը կարող են ավելի մեծ ճշգրտությամբ խոցել թիրախները շատ ավելի մեծ հեռավորությունների վրա: Ենթադրվում է, որ ռելսոտրոնի որոշ նմուշներ կկարողանան կրակել մինչև 400 կիլոմետր հեռավորության վրա։

Այնուամենայնիվ, ռելսոտրոնները ևս ունեն իրենց թերությունները: Դրանցից գլխավորը հսկայական քանակությամբ էլեկտրական էներգիայի անհրաժեշտությունն է, կպահանջվեն առաջադեմ էներգահամակարգեր, որոնք կարող են առաջացնել միլիոնավոր ամպերների հոսանք: Բացի այդ, ուժեղ ջերմային և մեխանիկական բեռնվածությունները, որոնք առաջանում են կրակելու ժամանակ, խնդիրներ են ստեղծում ռելսոտրոնների նախագծման մեջ օգտագործվող նյութերի դիմացկունության հետ կապված:

Ըստ Defense Romania-ի 2021 թվականին Ճապոնիան ներկայացրել է միջին ռելսոտրոնի իր նախատիպը, որը կարող է արձակել 320 գրամանոց արկ 2230 մ/վ արագությամբ (մախ՝ 6,5): Զենքն օգտագործում է 5 ՄՋ լիցքավորման հոսանքի էներգիա։ Ճապոնացի գիտնականները հավակնություններ ունեն այդ էներգիան հասցնել 20 ՄՋ-ի: Ճապոնիան 56 միլիոն դոլար է հատկացրել այդ ռելսոտրոնի նախագծի համար: Նախագիծն ինքնին նախատեսված է ավարտել մինչև 2028 թվականը։

Ինչ վերաբերում է էլեկտրամագնիսական թնդանոթ մշակելու ԱՄՆ-ի ջանքերին, ապա ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության դաշինքի նախագահ Ռիկի Էլիսոնը դեռ 2022 թվականին ասել է, որ այդ զենքը «ընդունվել է օպերատիվ տեղակայման համար»: Հայտարարությունն արվել է գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ Պենտագոնը հրաժարվել է նախագծից: ԱՄՆ ռազմածովային նավատորմը մեկ տասնամյակ և 500 միլիոն դոլար է ծախսել ռելսոտրոնի մշակման վրա նախքան 2021 թվականի ամռանը, երբ  հրաժարվել է այդ նախագծից և ջանքերը կենտրոնանացրել հիպերձայնային հրթիռների մշակման վրա:
Փաստացի Ճապոնիան է ստանձնել ռելսոտրոնի մշակման էստաֆետը 2016 թվականից, և թվում է թե եվրոպացի գործընկերների աջակցությամբ, պատրաստ է առաջ շարժվել:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular