ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 ամենատարածված երազները և դրանց նշանակությունները՝ ըստ հայտնի հոգեբանի

ՖՈՏՈ

Հոգեբան Յեն Ուոլլեսն 30 տարվա կարիերայի ընթացքում ավելի քան 150 000 երազ է վերծանել:

Նա օգնեց կազմել երազների 9 ամենատարածված սյուժեների, դրանց նշանակությունների և խորհուրդների ցանկը՝ դրա հետ կապված ինչ անել իական կյանքում:

Картинки по запросу dreams hd

9. Գաղտնի սենյակ

Ինչ է նշանակում՝ տան սենյակները ձեր կյանքի տարբեր ասպեկտներն են: Նախկինում անհայտ սենյակ հայտնաբերելը նշանակում է, որ դուք ձեր մեջ բացահայտում եք տաղանդներ, որոնց մասին նախկինում չգիտեիք:

Ինչ անել՝ որքան շատ ժամանակ հատկացնեք ձեր քնած տաղանդների ուսումնասիրմանը, այնքան մեծ է հնարավորությունը, որ իրական կյանքում ձեր առջև ավելի շատ դռներ կբացվեն:

8. Չղեկավարվող ավտոմեքենա

Ինչ է նշանակում՝ ավտոմեքենան արտացոլում է որոշակի նպատակի ճանապարհին կայուն առաջընթացի հասնելու ձեր ունակությունը: Հնարավոր է՝ իրական կյանքում զգում եք, որ ոչ այնքան զորեղ եք հաջողության ճանապարհին:

Ինչ անել՝ իրավիճակն ավելորդ վերահսկել փորձելու փոխարեն՝ պետք է ինտուիցիային թույլ տալ լավագույն ճանապարհը գտնել:

7. Անկում

Ինչ է նշանակում՝ քնի մեջ ընկնելու զգացողությունը մատնանշում է, որ չափից շատ եք կենտրոնանում որևէ իրավիճակի վրա իրական կյանքում: Պետք է թուլանաք:

Ինչ անել՝ անհանգստանալու փոխարեն, որ իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից՝ երբեմն պետք է պարզապես վստահել ինքդ քեզ և շրջապատողներին, որպեսզի ամեն ինչ բնականորեն հարթվի:

6. Թռիչք

Ինչ է նշանակում՝ քնի մեջ թռչելու կարողությունը մատնանշում է, որ դուք ազատվել եք հանգամանքների ճնշումից, որոնք ձեզ անհանգստացնում էին իրական կյանքում:

Ինչ անել՝ սովորաբար դա կապված է այն բանի հետ, որ ձեզ հաջողվել է կշռադատված որոշում ընդունել կամ գլուխ հանել սահմանափակումներից, որոնք մեծ պատասխանատվություն են առաջադրում:

5. Քննությանն անպատրաստ լինել

Ինչ է նշանակում՝ այն է, ինչպես մենք գնահատում ենք հաղթահարելու մեր ունակությունը, այդպիսի երազը կարող է խոսել այն մասին, որ դուք քննադատաբար եք գնահատում ձեր հաջողություններն իրական կյանքում:

Ինչ անել՝ Ինքդ քո մեջ խորասուզվելիս ավելի լավ է՝ աշխատել ընդունել սեփական ուժեղ կողմերը՝ գնահատելով ձեր գիտելիքները և ձեռքբերումները, ոչ թե մշտապես ինքնաքննադատությամբ զբաղվել:

4. Մերկ լինել հանրության մեջ

Ինչ է նշանակում՝ կարող է նշանակել, որ իրական կյանքում ապրում եք իրավիճակ, որը ձեզ ստիպում է խոցելի և թույլ զգալ:

Ինչ անել՝ երբեմն պետք է պարզապես բացվել շրջապատող մարդկանց առաջ, որպեսզի նրանք տեսնեն ձեր իրական տաղանդները:

3. Զուգարան գտնելու անհնարինություն

Ինչ է նշանակում՝ խոսում է իրական կյանքում իրավիճակի մասին, որում ձեզ համար դժվար է պարզորեն արտահայտել ձեր պահանջմունքները:

Ինչ անել՝ ավելի շատ ժամանակ հատկացրեք սեփական պահանջմունքները գիտակցելուն, ոչ թե ուրիշների:

2. Ատամների ընկնել

Ինչ է նշանակում՝ նշան է, որ որևէ իրավիճակ իրական կյանքում հարվածում է ձեր ինքնավստահությանը:

Ինչ անել՝ այդ իրավիճակը ձեզ ուժերից զրկող մի բան համարելու փոխարեն՝ փորձեք հանգիստ մտածել փաստերի մասին և դա որպես մարտահրավեր ընդունել:

1. Հետապնում

Ինչ է նշանակում՝ իրական կյանքում կա խնդիր, որն ուզում եք լուծել, բայց չգիտեք՝ ինչպես մոտենալ դրան:

Ինչ անել՝ այդ խնդիրը հաճախ կարող է որոշակի անձնական հավակնություն իրագործելու հիանալի հնարավորություն լինել: Թեկուզ ձեզ հետապնդողները սարսափելի են թվում, իրականում նրանք ձեր ուշադրությունը գրավում են ինքնադրսևորման ձեր սեփական պայքարում չդրսևորված տաղանդների նկատմամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular