ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստրուկի անմիջականությունը

ՖՈՏՈ

Ստրկությունը պատմության մեջ առաջին և առավել բիրտ շահագործման ձևն է, որը հիմնվել է արտադրամիջոցների սեփականատիրոջ կողմից արտադրողի աշխատանքի և անձի յուրացման վրա։ Այն ձևավորվել է նախնադարյան համայնական հասարակարգի քայքայման հետևանքով և մեծ զարգացման հասել ստրկատիրական հասարակարգում։ 1948 թ-ին ՄԱԿ-ն ընդունեց «Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիան», որով արգելվեցին ստրկության ու ստրկավաճառության բոլոր ձևերը։

Կարծես ՄԱԿ-ի դեկլարացիան չի ազդում միայն Հայաստանի և հայկական իշխանությունների վրա: Հայաստանի իշխանությունները նմանվում են այն իմպոտենտ բիձուն, որի սեռական օրգաններից մնացել են միայն աչքերը, իսկ երիտասարդ կենսունակությունից՝ սեփական պառավին քրֆելու բուռն ցանկությունը: Մնացած դեպքերում` այդ նույն բիձեն շատ հնազանդ ծերունի է դառնում՝ մթամած աչքերով ու կատարող երեխայի ջանասիրությամբ: Սույն դեպքում, որպես պառավ հանդես է գալիս Հայաստանի ազգաբնակչությունը:

Գյումրիում ընտանիքի 7 անդամների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը իր պատիժը կկրի Ռուսաստանում։ Այս մասին «РИА Новости»-իին հայտնել է Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի ռազմական դատարանի ներկայացուցիչը։ Դատարանը այսօր ստացել է Հայաստանի դատարանի որոշումը։

«Իհարկե, նա իր պատիժը կրելու է Ռուսաստանում»,-պարզաբանել է գործակալության զրուցակիցը՝ չմեկնաբանելով, թե ՌԴ կոնկրետ ո՞ր շրջանի բանտ է տեղափոխվելու Պերմյակովը:

Հիմա հասկացա՞ք խոսքն ինչի մասին է: Ողբերգության վրա դիվիդենտներ չեն կառուցում: Մենք չենք էլ փորձի դա անել: Սակայն այստեղ զգացվում է հայ քաղաքական և իրավական ղեկավարության տկարամտությունն իր ողջ հմայքով: Չենք փորձի խորանալ որևէ իրավական եզրաբանության մեջ: Խնդիրը մեզ համար ունի բարոյական և հասարակական կողմ: Եթե անգամ Պերմյակովին հանձնում են Հրաչյա Հարությունյանի փոխարեն, ապա չենք կարող լռել: Հայ իրավապահ կոչված համակարգի ներկայացուցիչները, այդպես էլ չկարողացան հերքել, որ առաջինն իրենք են դուրս եկել Պերմյակովի հետքի վրա ու անգամ, հնարավոր է, ` ձերբակալել: Հետո առոք-փառոք տեսանք դատարանում: Փոխարենը՝ Հարությունյանին իր կամքից անկախ կատարած գործողության համար ծաղրի առարկա դարձրին մեր ոխերիմ բարեկամ երկրում: Մի երկրում, որի իշխանությունները մեր իշխանությունների հոգևոր հայրերն են: Ով իմանա՞, միայն հոգևոր թե՞…

Կարծում եմ, շատ շուտով, Հայաստանի առաջին դեմքը, ինչ-որ ԱՊՀ նիստի ժամանակ առիթ կունենա ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու ժողովուրդներին պահապանին այն բանի համար, որ թույլ տվեց հանձնել Պերմյակովին ու դատապարտյալ պահելու ծանր բեռից մեզ ազատեց:

Հիշեցնենք, որ նույն Գյումրիում սպանդ կազմակերպած ևս երկու զինծառայողի, երբ հանձնեցին Ռուսաստանին, մի քանի տարի հետո նրանցից գոնե մեկին տեսանք Ուկրաինայում նույն գործին՝ սպանդ կատարելիս:

Ամբողջական հոդվածը՝ Armenia24.info կայքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular