ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանն ու Ասադը կարող են 13 տարվա մեջ առաջին անգամ հանդիպել Պուտինի միջնորդությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել երկիր հրավիրել Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Բաշար ալ Ասադին, որպեսզի առաջինի միջնորդությամբ սկսվի Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է TRT Harber-ը։

Ավելի վաղ Türkiye թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ 13 տարվա ընթացքում Թուրքիայի և Սիրիայի նախագահների առաջին հանդիպումը կարող է կայանալ Ռուսաստանում այս տարվա սեպտեմբերին։

«Ես ուրբաթօրյա աղոթքից հետո ասացի, որ մենք կարող ենք նոր գործընթաց սկսել (հարաբերությունների կարգավորման շուրջ) Սիրիայի հետ։ Մենք կարող ենք պարոն Ասադին պարոն Պուտինի հետ հրավեր ուղարկել»,- Աստանայից վերադառնալիս լրագրողներին ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ Անկարան և Դամասկոսը պետք է մշտական մեխանիզմ ստեղծեն կուտակված հարցերը լուծելու համար։

«Շատ կարևոր է, որ Սիրիան ոտքի կանգնի և վերջ դնի անկայունությանը», - հավելել է նա՝ ասելով, թե Թուրքիան «միշտ բարեկամության ձեռք է մեկնել» իր հարևանին։

Սիրիական քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր Սիրիայի և Թուրքիայի հարաբերությունները զգալիորեն վատթարացել են՝ կապված Սիրիայից Թուրքիա փախստականների զանգվածային հոսքի, ինչպես նաև Անկարայի՝ ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակի» անջատականներին աջակացության հետ:

2011 թվականի նոյեմբերին Էրդողանը միացել էր նախագահ Ասադի հրաժարականի վերաբերյալ Արևմուտքի պահանջին։ Սիրիայի և Թուրքիայի միջև լարվածությունն էլ ավելի սրվել է այն բանից հետո, երբ սիրիական ուժերը 2012 թվականի հունիսին խոցել են թուրքական կործանիչը, իսկ 2012 թվականի հոկտեմբերին սահմանային բախումներ են սկսվել: Նույն թվականին երկրները խզել են դիվանագիտական հարաբերությունները։ 2016 թվականի օգոստոսին թուրքական բանակը սկսել է ուղղակի ռազմական միջամտությունը Սիրիայում հակամարտությունում՝ հայտարարելով «Եփրատի վահան» գործողության մեկնարկի մասին։ Իշխանությունները հայտարարել են, որ իրենց նպատակն է պայքարել իսլամիստների դեմ։

Ասադը թուրքական իշխանություններին բազմիցս մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու, ինչպես նաև Սիրիայում ահաբեկիչներին աջակցելու համար։ Նա 2023 թվականին որպես Էրդողանի հետ հանդիպման պայման է նշել թուրքական զորքերի ամբողջական դուրսբերում հանրապետության տարածքից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular