ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ կապված ֆուտբոլիստ Դեմիրալի արգելված ժեստի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բեռլինում Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ-ն՝ կապված Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի ազգայնական ժեստի հետ, որը նա ցույց է տվել Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/8-րդ եզրափակչում Ավստրիայի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Der Spiegel-ը:

«Այսօր մենք միջադեպը քննարկել ենք Բեռլինում Թուրքիայի դեսպանի հետ»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը՝ ի պատասխան dpa գործակալության խնդրանքի։ 

Ընդունող պետության արտաքին գործերի նախարարություն օտարերկրյա դեսպանին կանչելը համարվում է կոշտ դիվանագիտական միջոց, նկատում է աղբյուրը։

Նախօրեին Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել էր Անկարայում Գերմանիայի դեսպանին։ Թուրքիայի կառավարությունը Գերմանիային մեղադրել էր «այլատյացության» համար։

Նշենք, որ Դեմիրալը կարող է որակազրկվել «Եվրո-2024»-ից, քանի որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) ժեստի պատճառով հետաքննություն է մարզիկի նկատմամբ:

Երեքշաբթի Թուրքիայի հավաքականը «Եվրո-2024»-ի 1/8-րդ եզրափակչում 2:1 հաշվով հաղթել է Ավստրիային։ Երկու գոլն էլ խփել է Դեմիրալը։ Տոնելով երկրորդ գոլը՝ նա ցույց է տվել «գորշ գայլերի» ողջույնի ժեստը, որը գայլի գլուխ է հիշեցնում։ Դա թուրքական ծայրահեղ ազգայնական Bozkurtlar («Բոզքուրթ» կամ «Գորշ գայլեր») կիսառազմական խմբավորման խորհրդանիշն է։ Խմբավորումը հավատարիմ է ռասայական գերազանցության, հայատյացության, հակասեմականության և իսլամիզմի գաղափարախոսությանը:

«Իհարկե, շատ ուրախ եմ, որ երկու գոլ խփեցի. այն, թե ինչպես եմ դրանք տոնել, կապված է իմ թուրքական ինքնության հետ: Ես մարզադաշտում տեսա մարդկանց, որոնք նույնպես այս ժեստն արեցին: Հուսով եմ, որ այս ժեստն անելու ավելի շատ հնարավորություններ կունենամ: Որևէ քողարկված իմաստ չկա: Ես պարզապես ուզում էի ցույց տալ, թե որքան երջանիկ եմ»,- արդարացել է Դեմիրալը։ 

Նշենք, որ Ավստրիայում պաշտոնապես արգելված է «գորշ գայլի» ողջույնի ժեստը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular