ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիշողությունը բարելավող համեմունք

ՖՈՏՈ
Խնկունու (hազրեվարդ) բույրը բարելավում է մարդու ճանաչողական ունակությունները, հատկապես հիշողությունը։ Այս մասին են հայտարարել Անգլիայի Նորթումբրիայի համալսարանի գիտնականները՝ կատարված մի շարք հետազոտությունների արդյունքում։
 
Ինչպես պարզվել է, այն մարդիկ, ովքեր կատարում են հանձնարարություններ խնկունու բույրով լցված սենյակում, ցույց են տվել առավել լավ արդյունք, քան սովորական սենյակում գտնված մարդիկ։
 
Նշվում է, որ խնկունու բույրը բարելավում է ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի հիշողությունը։Բույրի ազդեցությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր է լինում։ Բույրն ազդում է ուղեղի այն հորմոնների վրա, որոնք ինֆորմացիան մի նեյրոնից փոխանցում են մյուսին, որն էլ ազդում է հիշողության բարելավման վրա։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular